484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային տնտեսության կայունացումը կսկսվի 2010 թվականին. ԱՄՀ կանխատեսում
16:37
10 Ապրիլի 2009
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականին կսկսվի համաշխարհային տնտեսության կայունացումը, հայտարարեց ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների վարչության տնօրեն Ահմեդ Մասուդը։

«Կայունացումը կախված է  այն քաղաքականությունից, որն առաջիկա ամիսներին կիրականացնեն տարբեր երկրները։ Այդ քաղաքականությունը ներառում է լիկվիդայնության ապահովում, բանկային համակարգերի սանացիա, հովանավորչականության քաղաքականության բացառում»,- ասաց Մասուդն ուրբաթ Երևանում «Համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» քննարկման ընթացքում։

Նրա խոսքերով՝ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն առավել ծանրն է մեծ դեպրեսիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ինչն արտացոլվում է նաև ԱՄՀ կանխատեսումների վրա, որը հիմնադրման ժամանակներից նման վատ կանխատեսումներ չի տվել։

Մասնավորապես, ԱՄՀ կանխատեսումներով, ինչպես ասաց Մասուդը, համաշխարհային տնտեսությունը 2009 թվականին կրճատվել է 0,5-1 տոկոսով, իսկ անկումը զարգացած երկրներում կկազմի 3-3,5 տոկոս։ Միաժամանակ, ԱՄՀ կանխատեսման համաձայն, 2010 թվականին կարձանագրվի աննշան աճ 1,5-2,5 տոկոսով, զարգացած երկրներում 0-0,5 տոկոս աճի դեպքում, իսկ զարգացող երկրներում՝ 3,5-4,5 տոկոսի դեպքում։

ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ վերջին մի քանի եռամսյակների ցուցանիշները համեմատելիս հստակ երևում է տնտեսական ակտիվության անկում։

Մասուդն ընդգծեց, որ 2009 թվականի կանխատեսումները ծայրաստիճան հոռետեսական են, բայց 2010 թվականից կնկատվի իրավիճակի կայունացում, և նշեց համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը համաշխարհային ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։