484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում իշխանափոխության դեպքում նոր ղեկավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ազգային փոքրամասնությունների խնդիրներին. հայ պատագամավոր
15:34
10 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում իշխանափոխության դեպքում նոր ղեկավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, կարծում է ՀՀ Ազգային Ժողովի պետգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը։

«Վրաստանի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է, և իշխանության ու ընդդիմության միջև պայքարը, հավանաբար, երկարատև կլինի։ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները խթան դարձան ընդդիմության ակտիվացման համար»,- նշեց նա։

Թորոսյանի խոսքերով՝ վրացական իշխանությունները փորձում են մեղադրել ջավախահայությանը անջատողականության մեջ, բայց դա չի համապատասխանում իրականությանը։

«Եթե Ջավախքի հայերը ձգտել են անկախության, ապա նրանք ունեցել են այդ փայլուն հնարավորությունը օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Հակառակը՝ պատերազմի ժամանակ ջավախահայերը ապացուցեցին իրենց հավատարմությունը Վրաստանին»,- ասաց պատգամավորը։

Նա հայտարարեց, որ ջավախահայերը կամենում են դառնալ Վրաստանի լիարժեք քաղաքացիներ, իսկ իշխանություններն ընդգծված հակահայկական քաղաքականություն են վարում։ Բացի այդ, իշխանությունները թույլ չեն տալիս նաև ընդդիմության գործունեության տարածումը Ջավախքում։

«Իր հերթին ընդդիմության ներկայացուցիչները երբեք նպատակ չեն հռչակել Վրաստանի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավումը»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։