485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկուշաբթի կմեկնարկի ազգային գրադարանային շաբաթը
13:06
10 Ապրիլի 2009

Հայաստանում ապրիլի 13-20-ը կանցկացվի ազգային գրադարանային շաբաթ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքերով, այս գրադարանային շաբաթը կտարբերվի նախորդներից նրանով, որ միջոցառումների մեջ կներգրավվեն սփյուռքի հայկական գրադարանները։ Սարգսյանն ասաց, որ այս ամենում մեծ օգնություն է ցուցաբերել ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Հայաստանի բոլոր գրադարաններում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք, մասնավորապես, նվիրված կլինեն հայկական արվեստի հռչակավոր գործիչների՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտասի հոբելյաններին։ Բացի այդ, ծրագրվում է հանդիպում կազմակերպել իշխանությունների ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։

Սարգսյանի խոսքերով, շաբաթը հասարակության ուշադրությունը գրադարանների և դրանց խնդիրների վրա հրավիրելու նպատակ ունի։ «Շատ գրադարաններ, չնայած դե-յուրե գոյություն ունեն, սակայն փաստացի չեն գործում», - ասաց Սարգսյանը։ Այս կապակցությամբ նա կարևորեց տեղական իշխանության մարմինների կողմից գրադարաններին ցուցաբերվող օգնությունը։

Կարևորելով հասարակության կյանքում գրադարանների դերը՝ Սարգսյանն ընդգծեց, որ «մենք պետք է կրթված հասարակություն ունենանք, և այդ ճանապարհն անցնում է գրադարանների միջով»։

Ազգային գրադարանային շաբաթ առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2002 թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։