486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցությունները համարում է բարդ, սակայն օգտակար
12:28
10 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցությունները համարում է բարդ, սակայն օգտակար։

«Դուք գիտեք, որ մեզ թուրքերի հետ բաժանում է պատմական հիշողությունը։ Աշխարհում չկա մի հայ, ով կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը։ Բոլորն են համոզված:։ Սակայն թուրքերը, թուրքական պետությունը ժխտում է դա։ Բայց, չնայած դրան, մենք առաջարկել ենք թուրքերին առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել ճանապարհները, իսկ այնուհետև ստեղծել միջպետական հանձնաժողով, որը ի վիճակի կլինի քննարկել ամեն տեսակի հարցեր», - ասել է ՀՀ նախագահը «Վեստի» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ։

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ 2008թ.-ի աշնանը նա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հրավիրել է Երևան՝ երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար, և Գյուլն ընդունել է այդ հրավերը։

«Մենք բանակցությունների բարդ, սակայն կարծում եմ՝ օգտական ճանապարհի վրա էինք, և ես կարծում եմ, որ մենք արդեն մոտենում ենք այդ բանակցությունների ավարտին», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը հույս է հայտնել, որ երբ ինքը գնա Թուրքիա՝ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջև պատասխան հանդիպումը դիտելու, հնարավոր է, որ այդ ժամանակ սահմանն արդեն բաց լինի, կամ «մենք դրա շեմին լինենք»։ «Իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 7-ին», - ասել է ՀՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։