481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ՀԴՄ կտրոններով վճարումների բոնուսային համակարգի մեխանիզմ է ներդրել
19:46
09 Ապրիլի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ապրիլի 1-ից հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով լրացուցիչ դրամական գումարներ տրամադրելու  բոնուսային համակարգի նոր մեխանիզմ ներմուծելու մասին, ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը։

Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության առաջին խաղարկությունը տեղի ունեցավ փետրվարի 6-ին Երևանում: Վիճակահանությունը նպատակ ունի կրճատել ստվերային շրջանառությունը: Ներկայումս Հայաստանի առևտրային կետերում տեղադրվել է շուրջ 45 հազար ՀԴՄ: ՀԴՄ կտրոններով վիճակահանության մրցանակային ֆոնդը 115 մլն դրամ (376,7 հազար դոլար) է կազմում, որոնք կստանան 10 հազար հաղթողները։

«Նոր մեխանիզմը զգալիորեն կավելացնի բնակչության շահագրգռվածությունը ՀԴՄ կտրոնները պահանջելու հարցում, և մինչև տարեվերջ կնպաստի հանրապետությունում կտրոններ ստանալու կուլտուրայի էական բարձրացմանը»,- հինգշաբթի Ալավերդյանն ասաց լրագրողներին՝ մեկնաբանելով կառավարության որոշումը։

Ալավերդյանը հայտնեց, որ ՀԴՄ կտրոններով հանրապետությունում գործող վիճակահանության խաղարկությունները կշարունակվեն, իսկ ի հավելում դրանց այն քաղաքացիները, որոնք եռամսյակային կտրվածքով հարկային մարմիններին կներկայացնեն կոնկրետ գումարի կտրոնների որոշակի քանակ, որոշակի գումարի բոնուս կստանան։   

Այսպես, եթե քաղաքացին ներկայացնի երեք ամսվա ընթացքում հավաքած ընդհանուր առմամբ 100 հազար դրամ (268,3 ԱՄՆ դոլար) գումարի 50 կտրոն, ապա 2500 դրամ գումարի բոնուսի իրավունք կստանա, իսկ ընդհանուր առմամբ 6 մլն. դրամ գումարի 1000 կտրոն տրամադրելու դեպքում (16,1 հազար ԱՄՆ դոլար)՝ 200 հազար դրամ (536,7 հազար ԱՄՆ դոլար)։

«Տվյալ սանդղակը կհրապարակվի թերթերում և հասարակությանը կներկայացվի այն բանի համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե որքան գումար նա կարող է ստանալ պետբյուջեից կտրոնների որոշակի քանակ և դրանց վրա ֆիքսված ընդհանուր գումար ապահովելու դեպքում»,- պարզաբանեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: