481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը փոխել է իր ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ում և ԵԽԽՎ-ում
17:10
09 Ապրիլի 2009
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը փոխել է իր ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ում և ԵԽԽՎ-ում, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Մինչ այժմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի երկու հայկական պատվիրակությունների անդամը Րաֆֆի Հովհանիսյանն էր։ Այսուհետ ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» կուսակցությունը կներկայացնի Զարուհի Փոստանջյանը, իսկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում՝ Ստեփան Սաֆարյանը։  

«Այսօր ես գրավոր տեղեկացում եմ ուղարկել ԱԺ խոսնակին, որում հայտնում եմ այդ որոշման մասին»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինելու որոշումն ընդունվել է կուսակցական նիստի ժամանակ։

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել և մնում է կուսակցության առաջնորդ, նա մնում է քաղաքականության մեջ, և նրա դերը ինչպես կուսակցությունում, այնպես էլ քաղաքական դաշտում մնում է նույնքան կարևոր։
 
«Սա միակ ճիշտ որոշումն էր, որը կհամապատասխաներ ինչպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի բոյկոտի մասին Հովհաննիսյանի՝ 2008 թ.-ի հունիսին արված հայտարարությանը, այնպես էլ ընդդիմության շահերին»,- ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը։  

Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր ներկայացուցիչն է, որը հրաժարվել է մասնակցել Վեհաժողովի նիստերին։

Իր որոշումը նա հիմնավորում էր հայաստանի կողմից եվրոպական կառույցների առջև իր պարտավորությունները չկատարելով և ժողովրդավարության համապատասխան մակարդակի բացակայությամբ, ինչն իրեն թույլ կտար, որպես հանրապետության ներկայացուցիչ, լիարժեք պաշտպանել երկրի շահերը Եվրոպայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: