486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Հունգարիայի հետ համագործակցության զարգացմամբ. նախագահ
17:00
09 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների խորացմամբ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդունելով  Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագինի (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերը, հինգշաբթի հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` ընդլայնելու երկու երկրների գործակցության շրջանակը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայ-հունգարական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական բնույթով, և վերջին տարիներին արձանագրված աշխուժացումը նոր նախադրյալներ է ստեղծել փոխգործակցության զարգացման համար: Այդ առումով երկրի ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ կողմերը համակարծիք են եղել, որ կան լուրջ հիմքեր հարաբերություններն ավելի ինտենսիվ դարձնելու համար:

Նորանշանակ դիվանագետն ասել է, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ և վճռականորեն աջակցում է Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:

Ըստ դեսպանի՝ հունգարական կողմը երկու երկրների փոխգործակցության զարգացման լուրջ խթան է դիտում նախագահ Սարգսյանի տարեվերջին նախատեսվող պաշտոնական այցը Հունգարիա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։