551.42
7.27
484.72
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Շարմ Հոլդինգ» հայկական պրոդյուսերական ընկերությունը ծրագրում է «Երևան-Կիև-Տրանզիտ» երգի նախագիծը
14:51
09 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Շարմ Հոլդինգ» հայկական պրոդյուսերական ընկերությունը ծրագրում է «Երևան-Կիև-Տրանզիտ» նախագիծ իրականացնել, որի շրջանակներում հայտնի ուկրաինացի արտիստները կկատարեն հայկական երգեր, ասել է հայտնի հայ պրոդյուսեր, «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնին տված հարցազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ սկզբից «Երևան-Տրանզիտ» նախագիծը մտածված էր ուղղակի գունագեղ, շատ առանձնահատուկ երաժշտական շոուի տեսքով, որի ընթացքում ոչ հայ արտիստները երգեին հայկական հիթեր հայերեն լեզվով, և նախագծի առաջին էջը դարձավ «Երևան-Մոսկվա-Տրանզիտ» նախագիծը։

Նա տեղեկացրել է, որ արդեն բանակցություններ են ընթանում արտիստների հետ, մասնավորապես, Սոֆիա Ռոտարուհի, Տինա Կորոլի, Անի Լորակի, Վլադիմիր Գրիշկոյի, Գայտանայի, Սվետլանա Լոբոդայի, ինչպես նաև «ՎԻԱ ԳՐԱ» խմբի և այլոց հետ։

««Երևան-Տրանզիտը» յուրօրինակ նախագիծ է, որը կշարունակվի քանի դեռ ժողովուրդների միջև հոգևոր կապ կա։ Այս «բարեկամության և համաձայնության երթուղին» միշտ ճանապարհի վրա կլինի, քանի դեռ կան այդ երթուղում հաճույքով «տեղ զբաղեցնող» աստղեր և քանի դեռ կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն ուզում, որպեսզի այդ երթուղու ճանապարհը միշտ ազատ լինի», - ասել է Ջաղինյանը։

Ջաղինյանի խոսքերով, նախագծին անգնահատելի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի հայերի միությունն ու Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը։

Նա նաև ասել է, որ «Երևան-Կիև-Տրանզիտ» համերգը ծրագրվում է անցկացնել 2009 թ.-ի աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին։

««Երևան-Տրանզիտ» նախագծին միշտ աջակցություն է ցուցաբերվել պետական մակարդակի վրա, և այժմ մեզ համար շատ կարևոր է այն աջակցությունը, որը ցուցաբերում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը նախագիծը կազմակերպելու և այն պատշաճ մակարդակի վրա անցկացնելու համար», - ընդգծել է Ջաղինյանը։

Խոսելով նախագծի ակնկալիքների մասին՝ նա հայտարարել է, որ հաշվի առնելով գաղափարը, հոգևոր կապ ունեցող ժողովուրդների առանձնահատուկ երաժշտական համագործակցությունը, կազմակերպիչների բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնակիցների հանրաճանաչությունը՝ նախագիծն ուղղակի «դատապարտված է» հաջողության։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
18 Դեկտեմբերի 2018
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին և աջակցություն է խոստացել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
16:12
18 Դեկտեմբերի 2018
Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին. պարզաբանում է ՀՀ–ում ՌԴ դեսպանը
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարզաբանել է, թե ինչու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը:
15:11
18 Դեկտեմբերի 2018
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություններ չի բերել. ՌԴ դեսպան
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի հանգեցրել հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բնույթի փոփոխութան:
13:49
18 Դեկտեմբերի 2018
ՀՀ նախկին վարչապետը և յոթ հազար «գազավիկներ» լքում են ՀՀԿ–ն
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
18:04
17 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկոն փորձում է ցույց տալ Բելառուսի դերը. Լարիսա Ալավերդյան
Նախօրեին համացանցում հայտնվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի տեսագրության մի դրվագ, որում նա անդրադարձել է Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքին:
11:10
17 Դեկտեմբերի 2018
«Ինչու՞ չես քննադատում Վլադիմիր Վլադիմիրովիչին». Լուկաշենկոն խոսել է զենքի վաճառքի շուրջ Փաշինանյանի հետ ունեցած խոսակցության մասին (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի հատվածը` Փաշինյանի հասցեին հնչող վիրավորական ռեպլիկով։
15:36
15 Դեկտեմբերի 2018
Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից. «վայր եմ դնում նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները»
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտնել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին:

16:53
14 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկո. պետք չէ մեղադրել Բելառուսին, որ զենք է վաճառում Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին:
15:53
14 Դեկտեմբերի 2018
Լուկաշենկոն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին. «Փաշինյանն ընկղմեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»
Ռուս լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային:
12:42
14 Դեկտեմբերի 2018
ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի նիստում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
11:44
14 Դեկտեմբերի 2018
Սեմերիկով. «վստահ ենք, որ Հայաստանը կշարունակի ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ երկրների հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու գործում»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
18:09
13 Դեկտեմբերի 2018
Փաշինյանն Արցախի նախագահի հետ քննարկեց ներքին և արտաքին քաղաքականության հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի Երևանում հանդիպեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։