484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռոքի լեգենդ, բրիտանական Jethro Tull խումբը համերգ կունենա Հայաստանում
13:25
09 Ապրիլի 2009

Համաշխարհային ռոքի լեգենդ, բրիտանական Jethro Tull խումբը համերգ կունենա Հայաստանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համերգի կազմակերպիչներից մեկը հանդիսացող «VIBROGRAPHUS» ընկերությունից:

Համերգը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում

Jethro Tull խումբը ստեղծվել է  1968թ. Մեծ Բրիտանիայում: Մինչ օրս թողարկել է 40-ից ավելի ալբոմ, վաճառվել է մոտ 60 միլիոն օրինակ, ունեցել է 2500-ից ավելի համերգ մոտ 40 երկրում:

Այս տարին նույնպես խումբը սկսել է ակտիվ համերգային շրջագայություններով, ծրագրված է մոտ 100 համերգ: Առաջին անգամ Հայաստանն ընդգրկված է Jethro Tull-ի 2009թ.-ի եվրոպական համերգային շրջագայության մեջ:

Խմբի անդամներն են Յան Անդերսոնը (Ian Anderson), Մարտին Բարրը (Martin Barre),  Դևիդ Գուդյերը (David Goodier), Ջոն Օ' Հարան (John O'Hara), Մարկ Մոնդեսիրը (Mark Mondesir):

Տոմսերը վաճառվում եմ Երևանի Տիկնիկային Թատրոնի տոմսարկղում: Կոլեկտիվ հայտերի դեպքում կապահովվի նաև տոմսերի առաքում:

Մանրամասների համար պետք է զանգահարել (+37410) 519178, (+374 93) 77 06 02 հեռախոսահամարներով, էլեկտրոնային հասցեն է՝ info@vgs.am

Համերգի գլխավոր հովանավորներն են «Լույս» հիմնադրամն ու Ամերիաբանկը:

Տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, HAI FM 105.5 ռադիոկայանը, Հայաստանի Հանրայաին հեռուստատեսությունը-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: