486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային Պատկերասրահ» միջազգային հինգերորդ երաժշտական փառատոնը կանցկացվի Երևանում
13:09
09 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ազգային Պատկերասրահ» միջազգային հինգերորդ երաժշտական փառատոնը կանցկացվի Երևանում ապրիլի 22-ից 29-ը, ասվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղոդրագրության մեջ։

Փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին Մարիամ Շահինյանի և Գարիկ Նազարյանի կողմից։ Պատկերասրահներում, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոների, համերգաշարերի գաղափարը տասնամյակներ շարունակ հաջողությամբ իրագործվում է աշխարհի մշակութային կենտրոններում, որոնցից արժանահիշատակ են Մոսկվայում անցկացվող
«Դեկտեմբերյան երեկոներ» փառատոնը, Սանկտ Պետերբուրգի` «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնը, Նյու Յորքում, Փարիզում, Դրեզդենում և այլուր անցկացվող, հիրավի, համաշխարհային ճանաչում ունեցող փառատոները։

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող տաղանդաշատ երաժիշտների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է հանդիսատեսին, արվեստասեր հասարակայնությանը:

Փառատոնն ունի նաև դասական երաժշտության հանրահռչակման, հայ կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու խնդիր, ինչպես նաև` մայրաքաղաքի արվեստասեր հասարակության, մեր երկրի հյուրերի, արվեստի երկրպագուների հետ փոխադարձ կապի ստեղծման ու ամրապնդման, հայ արդի մշակույթի հիմնախնդիրների լուծման շուրջ նրանց համախմբման խնդիր։

«Ազգային Պատկերասրահ» երաժշտական փառատոնի անցկացման նպատակներից է նաև արվեստասեր հասարակայնության լայն շերտերին Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, պահպանվող գլուխգործոցներին ծանոթացնելը։

Փառատոնի գեղարվեստական խորհուրդը գլխավորում է ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Գեղարվեստական խորհրդի անդամներ են Սվետլանա Նավասարդյանը, Տիգրան Մանսուրյանը, Փարավոն Միրզոյանը, Բարսեղ Թումանյանը, Սերգեյ Սարաջյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Երվանդ Երկանյանը, Արաքս Դավթյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։