485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունել են Քրեակատարողական օրենսգրքում՝ կառավարության փոփոխությունների փաթեթը
11:08
09 Ապրիլի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում (ՔԿՕ) կատարված փոփոխությունների փաթեթը՝ մերժելով ընդդիմության կողմից առաջարկված նախագիծը։ Այսպիսով երկու այլընտրանքային օրինագծերից, որոնց քննարկումը ՀՀ խորհրդարանում տևեց գրեթե ողջ աշխատանքային օր, խորհրդարանականները նախապատվությունը տվեցին պաշտոնական փաստաթղթին։

ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ առաջարկված երկու այլընտրանքային օրինագծերից ընդունված է համարվում այն փաստաթուղթը, որի օգտին է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը։ Քվեարկության արդյունքում կառավարական փաստաթղթին «կողմ» է քվեարկել 81 պատգամավոր, չորսը «դեմ» են քվեարկել և հինգ պատգամավոր ձեռնպահ է մնացել, այն դեպքում երբ ընդդիմության օրինագծի օգտին քվեարկել է տասը պատգամավոր, 58-ը «դեմ» է քվեարկել և 13-ը՝ ձեռնպահ մնացել։

Ինչպես տեղեկացրել է կառավարական օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, օրենսգրքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է Հայաստանի Սահմանադրության դրույթների հետ օրենսգրքի նորմերի համապատասխանեցման անհրաժեշտության հետ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է համարել ՔԿՕ-ի 115-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը, որոնք կարգավորում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կարգը։

Նախարարի խոսքերով, 115-րդ հոդվածի 4-րդ մասի գործող խմբագրությամբ սահմանվում է, որ քրեակատարողական հաստատության տնօրինության որոշումները կարող են բողոքարկվել դատարանի միջոցով։ Միաժամանակ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման` բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերում։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագծի համաձայն առաջարկվում էր վերացնել պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը սահմանվող հանձնաժողովները, «քանի որ հանձնաժողովի անդամներն անգործության են մատնված և չեն այցելում անգամ քրեակատարողական հիմնարկներ»։ Պատգամավորի առաջարկի համաձայն՝ դատապարտված անձը պետք է անմիջապես դատարան դիմելու իրավունք ունենա, որոնք էլ կլուծեն պայմանական վաղաժամկետ ազատման մասին հարցը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։