478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ձգտումը դեպի եվրոպական ընտանիք Հայաստանի գիտակցված ընտրությունն է. ՀՀ նախագահ
10:12
09 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Եվրախորհրդարանի  ներկայացուցիչներին հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ձգտումը դեպի եվրոպական ընտանիք Հայաստանի գիտակցված ընտրությունն է։

«Սա մեզ համար գիտակցված ընտրություն է, մենք կամովին ենք պարտավորություններ ստանձնել, մեր նպատակն է ապրել քաղաքակիրթ կանոններով և եվրոպական կառույցների աջակցությունը մեզ անհրաժեշտ է մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր զավակների ապագան ավելի ապահով դարձնելու  համար»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ նախագահի խոսքերը մեջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում։

Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանի համար սկզբունքային խնդիր համարելով՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է եվրոպական կառույցների հետ աշխատանքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2009-2011թթ. առաջնահերթությունների ծրագրի մշակման մասին, որը ենթադրում է երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի արդիականացում։

ՀՀ նախագահն ասել է, որ այդ ճանապարհին Հայաստանը մտադիր է օգտվել այլ երկրների փորձից և արդեն իսկ մեր երկրում են Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները:

Սերժ Սարգսյանը ողջունել է նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությունը և նշել, որ Հայաստանն առավելագույնս կօգտագործի փոխգործակցության նոր հնարավորությունները:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգինն (Marie Anne Isler Béguin) իր հերթին ընդգծել է Եվրախորհրդարանի հատուկ ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:

Շնորհակալություն հայտնելով հինգ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ Բեգինը տեղեկացրել է, որ ամռանը Եվրոպայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում փոխվելու է եվրոպական խորհրդարանի կազմը և ձևավորվելու է Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր հանձնաժողով:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի հնգամյա աշխատանքը և վստահություն հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի զարգանալ և համալրվել նոր բովանդակությամբ:

ՀՀ նախագահը պարզաբանումներ է տվել նաև պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Նա մեկ անգամ ևս ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։