483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը
19:24
08 Ապրիլի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայերին ուղղված ավանդական խոսքում կարտաբերի «ցեղասպանություն» բառը, կարծում է ՀՅԴ քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։   

«ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ ասելով դա Թուրքիայի նախագահի ներկայությամբ։ Իսկ թուրքական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա կոչ է արել Թուրքիային մանրամասնորեն ուսումնասիրել ու ճանաչել իր անցյալի իրադարձություններն ու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանոյանը։ 

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման ասել է, որ չի փոխել իր անձնական մոտեցումները 1915 թվականի հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նախընտրական քարշոզարշավում Օբաման ասում էր, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, որի ընթացքում մեկուկես միլիոն հայ է զոհվել, պատմական փաստ է համարում:

Միևնույն ժամանակ, Մանոյանը կարծում է, որ այս հայտարարությունները պետք է գնահատել որպես դրական, բայց ոչ բավարար։ Նրա խոսքերով, ԱՄՆ հայկական համայնքը Օբամայի խոստումն իրականացնելու ուղղությամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկում։

Մանոյանը հայտնեց, որ օրերս Եվրոպական երկրների հայկական ավելի քան 340 կազմակերպություններ դիմել են Օբամային՝ խնդրելով ճանաչել հայերի ցեղասպանությունը, քանի որ դա կնպաստի, մի կողմից Թուրքիայի ժողովրդավարեցման գործընթացի ակտիվացմանը, մյուս կողմից՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ «Այդպիսով, հայ-թուրքական հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա կտեղափոխվեն»,- ասաց Մանոյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 միլիոն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։