486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանի նախագահության տարին Հայաստանի համար տնտեսական, ներքաղաքական ու արտաքին ռիսկեր երևան հանեց
19:14
08 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարին երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում երևան հանեց տնտեսական ռիսկեր, ինչպես նաև մարտահրավերներ և բարդություններ, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։  

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց 2008 թ.-ի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստի շրջանակներում կայացած երդմնակալության արարողությունից հետո։

«Ես չէի ասի, որ որևէ աղետալի բան է պատահել։ Քաղաքական համակարգը դիմանում է, ինչ-որ կերպ գոյատևում է տնտեսական համակարգը, արտաքին քաղաքականությունը ինչ-որ կերպ զարգանում է, բայց ամենուրեք կան կորուստներ, կան ռիսկեր»,- չորեքշաբթի Իսկանդարյանն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենետրոնում։

Խոսելով ներքին քաղաքականության մասին՝ նա ասաց, որ իշխանությունը «տարի է մտել» լրջորեն թուլացած լիգիտիմությամբ։

«Տխրահռչակ հետընտրական իրադարձություններից հետո հասարակությունը հայտնվեց լրջորեն պառակտված վիճակում, որը ներկայում մի քիչ մեղմացել է, բայց չի կարելի ասել, որ վերացել է»,- ասաց նա։ 

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Այս առնչությամբ Իսկանդարյանը նշեց, որ հասարակության ու իշխանության միջև անհամաչափության խնդիրը մնում է, քանի որ խորհրդարանում քաղաքական ուժերը ներկայացված են ոչ այն հարաբերությամբ, որով դրանք առկա են հասարակությունում։

Խոսելով տնտեսական բաղկացուցչի մասին՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը նշեց, որ եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երկար շարունակվի, ապա կանդրադառնա Հայաստանի քաղաքական ոլորտի վրա։

Միևնույն ժամանակ, Իսկանդարյանի խոսքերով, հանրապետության ներքին դաշտում տեղի է ունենում պայքար, և մայրաքաղաքային քաղաքապետի առաջիկա ընտրությունների լույսի տակ ընդդիմադիր ուժերը կարող են տնտեսական խնդիրներն օգտագործել իրենց հռետորության մեջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  Ավագանու ընտրություններից հետո կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Արտաքին քաղաքականության համատեքստում քաղաքագետն առանձնացրեց Թուրքիայի հետ փոխհարաբերությունների անավարտ սյուժեն։

«Չի բացառվում, որ ինչ-որ բան կարող է արագ տեղի ունենալ, սակայն իրադարձությունները կարող են նաև ձգձգվել, և դա կարող է օգտագործվել քաղաքականության մեջ և ազդել տնտեսության վրա»,- ընդգծեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում երկկողմ հարաբերությունների կարգավորման համար, մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Ընդ որում Իսկանդարյանը կարծում է, որ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների համատեքստում տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն՝ ամերիկաթուրքական ու եվրաթուրքական փոխհարաբերությունները, նոր քաղաքականությունը և այն, թե ինչպես է Թուրքիան իրեն փորձում պահել Հարավային Կովկասում, այդ ամենը բավականին լուրջ մարտահրավեր է Հայաստանի և նրա կառավարության համար։

«Այս հարցում արդեն որոշակի հաջողություններ կան, ընդ որում անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա վաղը, այնուամենայնիվ, սա անավարտ գործընթաց է, և այն կարող է գնալ ինչպես դեպի լավը, այնպես էլ դեպի վատը»,- ամփոփեց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։