486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հայրենական արտադրողների հետ քննարկել է իրավիճակը հանրապետությունում
18:02
08 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ չորեքշաբթի տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայրենական ապրանքարտադրողների միության անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսիս Երիցյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է ընթացիկ տնտեսական իրավիճակը հանրապետությունում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը  նշել է, որ խորհրդակցության նպատակը համատեղ ջանքերով համաշխարհային ֆինանսական և տնտեսական  ճգնաժամի  բացասական ազդեցությունների հաղթահարման ուղիների հստակեցումն է։

Հիշեցնելով, որ տնտեսվարող սուբյեկտների հետ պարբերական խորհրդակցությունների անցկացումը կառավարության հակաճգնաժամային ծրագրի առաջնահերթ կետերից է, Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև հայրենական  ապրանքարտադրողների հետ երկխոսության կարևորությունը:

Իր հերթին, հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և միության ավելի քան երեք տասնյակ  ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել հանրապետության տնտեսության ներկայիս իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ:  

Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական արտադրողների միությունում քննարկվել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը և միության անդամները, ըստ էության, պաշտպանում են նրանում ամրագրված մոտեցումները, պատրաստ են նպաստել  հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, ենթակառուցվածքների բարելավման և այլ նախագծերի իրականացմանը:

Հայրենական ապրանքարտադրողները կարևորել են նաև ներկա պայմաններում ձեռնարկատիրական կապիտալում պետության մասնակցության նշանակությունը,  վարկավորման ծավալների մեծացումը, հարկային քաղաքականության  բարելավումը, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում տեղական արտադրության խթանումը, ինովացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացումը, արտահանումը խթանող մասնագիտական կազմակերպության ստեղծումը, կառավարություն-արհմիություն համագործակցության անհրաժեշտությունը և այլն:

Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունը Ապրանքարտադրողների միջազգային միության անդամ է և այդ համատեքստում  կարող է օգտագործել իր հնարավորությունները` հայկական ապրանքների  արտահանման հարցերի լուծման համար:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ արտահայտել է իր և կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների, մշակվող նախագծերի մասին` հավաստիացնելով, որ բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին:

Մեկ անգամ ևս ընդգծելով հայրենական ապրանքարտադրողների հետ հանդիպման  կարևորությունը, վարչապետը նշել է, որ նման խորհրդակցությունները լինելու են պարբերական, քանի որ հնարավորություն են տալիս կառավարությանը քննարկվող հարցերի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։