484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Հունգարիայի հետ հարաբերությունների զարգացմամբ. ԱԳՆ ղեկավար
17:23
08 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Հունգարիայի հետ հարաբերությունների զարգացմամբ, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագիի (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենները։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:   

Իր հերթին, դեսպան Գաբոր Շագին ընդգծեց, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ և նշեց, որ լուրջ ներուժ գոյություն ունի առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման համար:

Գաբոր Շագին (Gabor Shagi) ծնվել է 1955թ. Բուդապեշտում: Ավարտել է Բուդապեշտի տնտեսագիտական համալսարանը: 1978 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հունգարիայի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրի դիվանագիտական ներկայացուցչություններում:

2006-2008թթ. Հունգարիայի դեսպանն է եղել Քենիայում (համատեղության կարգով նաև Ուգանդայում ու Եթովպիայում): 2008թ. նշանակվել է Վրաստանում Հունգարիայի դեսպան: Տիրապետում է անգլերեն լեզվին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: