477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայերն ու ադրբեջանցիները ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է փոխզիջումների պատրաստվեն. Եվրախորհրդարանի անդամ
17:08
08 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Անհրաժեշտ է, որ հայերն ու ադրբեջանցիները պատրաստվեն փոխզիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է Եվրախորհրդարանի անդամ, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հետ համագործակցության պատվիրակության ղեկավար Մարի-Անն Իզլեր Բեգինը (Marie Anne Isler Béguin)։

«Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստան և Ադրբեջան այցելելուց հետո արտահայտվում են նույն դիրքորոշումները։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է իրենց հասարակությունների մակարդակով փոխզիջումների գնան հակամարտության կարգավորման գործում»,- ասաց նա չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բեգինի խոսքերով, ներկայում գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել, և հիմնախնդրի լուծման համար կողմերը պետք է փոխզիջումների գնալու ուժ գտնեն իրենց մեջ։ Եվրախորհրդարանականը նշեց, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցն ակտիվորեն քննարկվում է նրա՝ վերջին տասը տարիներին Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հետ համագործակցության պատվիրակության ղեկավարի պաշտոնում լինելու ընթացքում։

«Ափսոսում եմ, որ այդ ընթացքում չհաջողվեց լուծել հարցը և առաջ գնալ, բայց կարևոր է, որ չկան տարաձայնություններ հիմնախնդրի լուծման ձևի առումով։ Մենք տրամադրված ենք, որպեսզի ԵՄ-ն մեծ դեր խաղա հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարեց նա։

Միաժամանակ Բեգինն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ծառայի Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։

Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ավետ Ադոնցի խոսքերով, հանձնաժողովի հոբելյանական 10-րդ նիստի արդյունքներով, Երևանում ընդունվեց համատեղ փաստաթուղթ, որում 7-8 կետ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի համանախագահը, փաստաթղթում նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: