481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի ամեն գնով. եվրախորհրդարանական
16:47
08 Ապրիլի 2009
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի ամեն գնով, ասաց Եվրախորհրդարանի անդամ, Հայաստանի հետ համագործակցության Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի-Անն Իզլեր Բեգինը։

«ԵՄ-ում բազմիցս բարձրացվել է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, ինչի համար անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել դրա բացման հետևանքները։ Մենք պատրաստ ենք ամեն գնով հասնել սահմանի բացմանը»,- չորեքշաբթի ասաց նա Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում, պատվիրակության ղեկավարն ասաց, որ եվրախորհրդարանականները պատրաստ էին անգամ տվյալ հարցում համաձայնության հասնել, անմիջապես սահմանին հանդիպելով կողմերի հետ, սակայն նրանց խնդրել են լինել «ավելի զուսպ և կողմերին հնարավորություն տալ ինքնուրույն լուծել այդ խնդիրը»։

Բեգինը համարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական կազդի ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի տնտեսական ու սոցիալական դրության վրա, քանի որ հենց Հայաստանի հետ սահմանին են կենտրոնացված երկրի առավել աղքատ շրջանները։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հետևանքների ուսումնասիրությանը, ապա եվրոպական պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ նման ուսումնասիրություններն անհրաժեշտ են նման լուծման ճշտությունը ցույց տալու համար։   

Իր հերթին Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագհ Ավետ Ադոնցը հայտարարեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացումը պարտադիր պայման է։

«Այսօր սահմանը փակ է միակողմանի կարգով առանց որևէ հիմնավորման»,- հիշեցրեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: