485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը
12:06
08 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) մշտական հանձնաժողովների նիստերը չորեքշաբթի կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ՀԱՊԿ-ի Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնից։

«Հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամները կքննարկեն Մոսկվայում 2009 թ.-ի փետրվարին տեղի ունեցած Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները, կհամաձայնեցնեն ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ոլորտի Օրենսդրության մերձեցման և միասնականացման հայեցակարգի նախագիծը, կքննարկեն 1941-1945 թթ.-ի Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի տոնակատարությունների նախապատրաստմանն ու «ՀԱՊԿ անդամ-պետությունների զինվորական համակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրները» գիտապրակտիկ կոնֆերանսի անցկացմանն առնչվող հարցերը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Բացի այդ ՀԱՊԿ ԽՎ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկվեն ՀԱՊԿ շրջանակներում 2006-2010 թթ.-ին Հավաքական անվտանգության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև միջպետական համագործակցության բամզակողմ ամրապնդմանն ուղղված հիմնական միջոցառումների պլանի Իրավական ապահովման ծրագրի իրագործմանը վերաբերող հարցերը, այդ թվում նաև միջազգային նարկոբիզնեսին հակազդելու ոլորտում Կազմակերպության անդամ-պետությունների միջև համագործակցության զարգացմանն ու ՀԱՊԿ երիտասարդական-հայրենասիրական և ռազմամարզական միջազգային երրորդ հավաքի անցկացմանն առնչվող հարցերը։

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները կվերլուծեն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Կազմակերպության անդամ-պետությունների խորհրդարանական պատվիրակությունների իրականացրած աշխատանքը։

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է ՀԱՊԿ և ԵվրԱզԵՍ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերի մարմինների ղեկավարների խորհրդակցության արդյունքների քննարկումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։