484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո ՀՀ նախագահը հաճույքով հրաժեշտ կտա քաղաքականությանը
11:36
08 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեծ հաճույքով հրաժեշտ կտա քաղաքականությանը, եթե ղարաբաղյան խնդիրը լուծվի։

«Իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի, երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղը հռչակվի կամ անկախ երկիր կամ միանա Հայաստանին, և ես անմիջապես հրաժարական կտամ», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի գերմանացի սոցիոլոգ, Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալերտին տված հարցազրույցի ժամանակ։

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ։

«Կարծում եմ, որ կա հնարավորություն, որպեսզի այդ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Ես համոզված եմ դրանում, հակառակ պարագայում ես չէի մասնակցի նախագահական ընտրություններին», - նշել է ՀՀ նախագահը։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը մտցվել էր Ադրբեջանի կազմ 20-ական թվականների սկզբին կուսակցական մարմնի որոշմամբ և իհարկե՝ անտեսելով Ղարաբաղի ժողովրդի կամքը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը այդ որոշման հետ չի համակերպվել։ Պարբերաբար այնտեղ հուզումներ էին լինում՝ լիներ դա 30-ականներին, 40-ականներին, 50-ականներին։ Վերջին հուզումները 80-ականներին էին՝ կապված Գորբաչովի պերեստրոյկայի, մի քիչ ավելի ազատության հետ», - նշել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով՝ այն ժամանակ, երբ ղարաբաղյան շարժումը ծնունդ առավ, ինքը  ղեկավար պաշտոն էր զբաղեցնում կուսակցության մարզային կոմիտեում և տեսնում էր այն, ինչ անհասանելի էր շարքային ղարաբաղցիների համար։

«Մենք տեսնում էինք, թե ինչպես էր Ղարաբաղում փոխվում ժողովրդագրությունը, և դա արվում էր արհեստականորեն», - ասել է ՀՀ նախագահն՝ ավելացնելով, որ պատահական չէ, որ շարժման առաջին օրերից ինքը և իր մի քանի ընկերներն իրենց շարժման մի մասը համարեցին։

«Մենք այլընտրանք չունեինք։ Մնք պետք է ընտրեինք հայրենիքի ու կուսակցության միջև, բնականաբար, մենք պետք է ընտրեինք հայրենիքը», - ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով՝ նման կերպ ոչ բոլորը վարվեցին, կուսակցական աշխատակիցների մեծ մասը մտավախություն ուներ, որ շարժումը վտանգ կլինի Ղարաբաղի ժողովրդի համար։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք չի զսպում ղարաբաղյան խնդիրը հայկական կողմի գործողությունների ազատությունը՝ ՀՀ նախագահը նշել է, որ «ոչ ոք չի կարող լրջորեն պնդել, որ այս իրավիճակում մենք առավել ազատ ենք որոշումներ ընդունելիս»։

«Մյուս կողմից էլ պատմական խնդիր է լուծվում: Ղարաբաղը հայկական հող է, և այնտեղ ապրում են մեր քույրերն ու եղբայրները: Մենք չենք կարող թողնել նրանց բախտի քմահաճույքին և կողքից դիտել, թե ինչպես են ամբողջովին հայաթափում Ղարաբաղը, հետո նորից երգեր հնարել կորսված տարածքների, հայրենիքի մասին», - հայտարարել է ՀՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: