486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսին կանցկացվի վարսավիրական արվեստի ու դեկորատիվ կոսմետիկայի Հայաստանի յոթերորդ առաջնությունը
20:03
07 Ապրիլի 2009

Մայիսի 17-ին Երևանում կանցկացվի վարսավիրական արվեստի ու դեկորատիվ կոսմետիկայի Հայաստանի յոթերորդ առաջնությունը, հայտնեց Երևանում Սերգեյ Զվերևի սրահի տնօրեն Մարինա Առաքելյանը։

«Առաջնությանը կմասնակցեն վարպետներ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից։ Սպասվում է, որ դա շատ գեղեցիկ տոն է լինելու»,- նշեց Առաքելյանը։  

Նա հայտնեց, որ առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և դրա կազմակերպիչն է Սերգեյ Զվերևի գեղեցկության սրահը։  

«2010 թ.-ին Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Աշխարհի նախորդ առաջնության ժամանակ 2007 թ.-ին, որն անցկացվում էր Ռիգայում, հայ վարպետները գրավեցին մրցանակային տեղեր»,- ընդգծեց Առաքելյանը՝ ավելացնելով, որ առաջնությանը կսկսեն պատրաստվել արդեն մայիսի սկզբին։

«Մենք տեղեկացնում ենք բոլոր գեղեցկության սրահներին ու վարպետներին առաջիկա առաջնության մասին, անցկացնում ենք դասընթացներ, խորհրդատվություն։ Հայաստանի նախորդ առաջնությանը մասնակցում էին շուրջ 100 վարպետներ»,- նշեց Առաքելյանը։  

Նրա խոսքերով, այս տարի ծրագրվում է վարսավիրների, դիմահարդարների, մատնահարդարների ու ֆլորիստների մասնակցությունը։

«Այն մասնակիցները, ովքեր լավագույն արդյունքներ ցույց տան, ավտոմատ կերպով կընդգրկվեն Հայաստանի հավաքականում, որը մեր երկիրը կներկայացնի Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությունում»,- ասաց սրահի տնօրենը։

Առաքելյանը հայտնեց, որ հաղթողները կորոշվեն հետևյալ անվանակարգերում. «Արձակված երկար մազեր», «Երեկոյան սանրվածք», «Հարսանեկան սանրվածք», «Կրեատիվ կտրվածք ներկումով», ««Fashion look» («Նորաձև կերպար»)։

Նրա խոսքերով, nail-art-ի վարպետների համար առաջարկվում են «Իմ երկիրը» և «Սիրելի մուլտֆիլմեր» թեմաները, հետաքրքիր կլինեն նաև դիմահարդարների ու ֆլորիստների աշխատանքները։   

«Սերգեյ Զվերևի անվան գեղեցկության սրահը Հայաստանում գործում է արդեն 10 տարի, և դրա շնորհիվ հայ վարպետները մրցունակ են դարձել ու զգալի հաջողությունների են հասնում միջազգային մրցույթներում»,- նշեց Առաքելյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։