480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Զատիկը հայերի համար յուրահատուկ տոն է և 1700-ամյա մշակույթի մի մասնիկը. նկարիչ
16:32
07 Ապրիլի 2009

Զատկի տոնը հայերի համար յուրահատուկ տոն է և 1700-ամյա մշակույթի մի մասնիկը, ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին։

«Ազգի մշակույթը, որ կուտակվել և ձևավորվել է 1700 տարիների ընթացքում, հասել է մեզ, և մենք պետք է այն վերականգնենք և պահպանենք, քանի որ պետք է իմանանք Աստծո պատվիրաններն ու Քրիստոսի ճշմարիտ խոսքը և հետևենք դրանց»,- ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նկարչուհին ասաց, որ Զատիկը եկեղեցական խոշորագույն տոներից է, ունի տոնակատարության առանձնահատուկ, դարերի ընթացքում ձևավորված և Հայաստանի յուրաքանչյուր մարզի համար բացառիկ ավանդույթներ, այդ թվում՝ դա վերաբերում է հատուկ զարդարված Կենաց ծառին և ավանդական «Ակլատիս» և «Ուտիս տատ»կերպարներին։

Նա նշեց, որ տոնակատարության նախապատրաստությունը սկսվում է Մեծ Շաբաթից հետո, երբ Անդաստան եկեղեցական ծեսից (աշխարհի չորս մասերի օծում) հետո յուրաքանչյուր կին իր տանը սկսում է պատրաստվել տոնակատարությանը։

«Մեզ հասած հնագույն ավանդույթներից է նաև ավելի վաղ շրջանում օրացուցային նշանակություն ունեցող «Ակլատիս» տիկնիկը՝ զարդարված 49 քարերով և սոխով՝ խորհրդանշող տան և ընտանիքի հաջողությունը»։ «Ուտիս տատ» պատկերն օգտագործվել է նաև խոհանոցում որպես տանտիրուհու խորհրդանիշ, և ընդհանուր առմամբ, այդպիսի տիկնիկները, որոնք պետք է կարողանար պատրաստել յուրաքանչյուր հայ օրիորդ, նաև ունեին ազգային ոգով երեխաների դաստիարակման նպատակ»,- պարզաբանեց նկարչուհին։ 

Խոսելով տոնական ուտեստների մասին, որոնք ավանդաբար ընդունված էր պատրաստել հայկական ընտանիքներում Զատկին՝ Ագուլեցին ասաց, որ տոնական սեղանին անպայման պետք է լինի նվիկ կամ Սպիտակ բանջար, քանի որ, ըստ ավանդության, Տիրամայրը խանձարարուրել է Քրիստոսին այդ բույսի տերևներով։

«Բացի այդ, այդ օրը հայ տանտիրուհիները հրամցնում են Կուտապ՝ խորոված կանաչով կամ տապակած սոխով լոբով խմոր, գաթա (խմորեղենի տեսակ՝ տարբեր լցոնով), կանաչու տարբեր տեսակներ, պարտադիր կարգով՝ ձուկ՝ այդ օրվա խորհրդանիշը, փլավ՝ չորացրած ծիրանով, սալորով և չամիչով»,- թվարկեց նա։

Նկարչուհու խոսքերով, զատկի ձվերը ներկում են շաբաթ երեկոյան, ընդ որում՝ դրանք ներկում են միայն կարմիր գույնով, որը Քրիստոսի խորհրդանիշն է, իսկ ձվերի ներկելն այլ գույներով ընդունված է եղել Իրանում որպես գարնանամուտի խորհրդանիշ։

Միաժամանակ Ագուլեցին ավելացրեց, որ ավանդաբար հայ կանայք պետք է իրենց սեփական ձեռքերով պատրաստեն կամ կապեն գոնե մեկ դեկորատիվ ձու, որը կախվում է զատկի Կենաց ծառից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: