487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորները խստացրել են պետական զինանշանի պաշտպանությունը հնարավոր աղավաղումներից
14:50
07 Ապրիլի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են կատարել «Զինանշանի մասին» օրենքում։ Փոփոխությունների հեղինակներն են ՀՅԴ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության անդամները։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ օրինագծի բարեփոխման նպատակը պետական խորհրդանիշներից մեկի՝ զինանշանի նկատմամբ հնարավոր աղավաղումների և անհարգալից վերաբերմունքի կանխումն է։

«Օրենքով պետք է արգելվեն զինանշանի պատկերի, կառուցվածքի, գունային գամմայի փոփոխությունները», - ասաց նա։

Մինասյանի խոսքերով՝ փոփոխություններով նաև ամրագրվում է այն, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման զինանշաններն ու կազմակերպությունների տարբերանշանները պետք է տարբերվեն Հայաստանի պետական զինանշանից՝ շփոթությունից խուսափելու համար։

Միաժամանակ խորհրդարանականը հիշեցրել է, որ ՀՀ ՔՕ 331-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պետական խորհրդանիշերի նկատմամբ անարգանքի համար և սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի, Պետական դրոշի, Պետական օրհներգի, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշերի նկատմամբ անարգանքը պատժվում է 100 հազարից մինչև 200 հազար դրամի տուգանքով կամ մեկից երեք ամիս ձերբակալությամբ կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

«Դուք բոլորդ գիտեք այս խնդրի հրատապությունն ու օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը», - նշել է նա։

Փոփոխություններ կատարելու պատճառը դարձավ, մասնավորապես, վերջին դեպքը, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի հավաքականի հետ ֆուտբոլային հանդիպման նախաշեմին ներկայացրել էր նոր տարբերանշան, որի վրա պատկերված է Հայաստանի պետական զինանշանը, մեջտեղում՝ ֆուտբոլի գնդակն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հապավումը՝ ՀՖՖ։

Այսպիսով տարբերանշանից հանվել էր Արարատ լեռան պատկերը, որը, որոշ անձանց կարծիքով, զիջում էր Թուրքիայի նախագահ Գյուլի Երևան այցի նախաշեմին։

Սակայն հետագայում Արարատ լեռան պատկերը կրկին պատկերվել էր ՀՖՖ-ի տարբերանշանի վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։