483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ -Հայաստան բանկը «Արթիկ» և «Ախուրյան» մասնաճյուղերում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների դեպքեր
14:41
07 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «ՎՏԲ բանկ» (Հայաստան) ՓԲԸ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված «Արթիկ» և «Ախուրյան» մասնաճյուղերում բացահայտված   առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների դեպքերի տեղեկատվության առնչությամբ։

2009 թվականի ապրիլի 6-ին կայքում տեղադրվել է տեղեկատվություն այն մասին, որ վերոնշյալ փաստերով մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել են «Արթիկ» մասնաճյուղի աշխատակից Ա.Արոյանը և Գյումրի քաղաքի բնակիչ Կ.Վարոսյանը։  

«ՎՏԲ բանկ» (Հայաստան) ՓԲԸ մամուլի ծառայության հայտարարության մեջ հատուկ նշվում է, որ իրավախախտումները բացահայտվել են բանկի գլխավոր գրասենյակի լիազոր աշխատակիցների կողմից նշված մասնաճյուղերի  գործունեության պլանային ստուգումների ընթացքում, քննչական մրջոցառումների իրականացման և քրեական գործեր հարուցելու համար նյութերն անհապաղ ուղարկվել են հանրապետության Ոստիկանության և Դատախազության տարածքային մարմիններ, իսկ նշված իրավախախտումներում կասկածվող պաշտոնյաները ժամանակավորապես, մինչև տվյալ գործերով հանգամանքների պարզելը, ազատվել են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։

«Բանկի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է մանրամասն պարզել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում այսուհետ քննչական մարմիններին անհրաժեշտ տեղեկություն տրամադրել և համակողմանի աջակցություն ցուցաբերել նման փաստերի բացահայտման առումով»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտարարաությունում ընդգծվում է, որ բոլոր օպերացիոն ռիսկերը ի սկզբանե ապահովագրվում են «ՎՏԲ բանկի» (Հայաստան) կողմից։

«ՎՏԲ Հայաստան բանկի ղեկավարությունն իր մտահոգությունն է հայտնում  կոլեկտիվի շարքերում նման անօրինական գործողությունների ընդունակ անձանց առկայության կապակցությամբ և դիմում են բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ բանկի աշխատակիցների ցանկացած անօրինական գործողությունների դեպքում բանկի գլխամասային գրասենյակ դիմելու խնդրանքով»,- ընդգծվում է հաղորդագրությունում։

«ՎՏԲ բանկը» (Հայաստան) հայտարարում է մշտապես կառուցողական կերպով քննչական և իրավապահ մարմինների հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին, վճռականորեն և անվերապահ բացահայտելու և կասցնելու իրավախախտումների ցանկացած փորձերը բանկի աշխատակիցների կողմից։

«Բանկին հասցված նյութական և բարոյական վնասը կվերկանգնվի, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առջև և արդար պատիժ կկրեն»,- ընդգծվում է հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։