481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության օրը
12:17
07 Ապրիլի 2009

Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության օրը: Այս տոնը եզրափակում է, այսպես կոչված, Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38):

Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է, արդյոք, լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է ձևավորվել տոնել երկու կանացի տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, իսկ այս ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է կանանց միամսյակ անվանել։

Մի ամբողջ ամիս հայ կանայք ստանում են շնորհավորանքներ, ծաղիկներ, նվերներ։ Տոնական տրամադրության վրա չեն ազդում ոչ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ոչ քաղաքական ասպարեզում ստեղծված լարված իրավիճակը։

Տոնը զարդարելու համար «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ծաղկի սրահը երկու յուրօրինակ ակցիա է անցկացնում։

100-ից բարձր տարիք ունեցող կանայք, ովքեր ապրիլի 7-ին մտերիմների ուղեկցությամբ կգան «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ընկերության ծաղկի սրահներ, հնարավորություն կստանան որպես նվեր ընտրել ծաղկային կոմպոզիցիա։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Բրաբիոն» ընկերության PR-մենեջեր Ծովինար Սարգսյանը, այն կանանց համար, ովքեր չեն կարող իրենք գալ, ընկերության առաքման ծառայությունը ծաղիկները տուն կտանի։

Երկրորդ ակցիան, անկեղծ ասած, ակամա զարմացնում և շփոթեցնում է։ Կազմակերպիչների պայմանների համաձայն՝ տղամարդիկ պետք է այդ օրը սրահ գան կանացի հանդերձանքով, բարձրակրունկ կոշիկներով և կեղծամով։

Ինչպես նշել է Սարգսյանը՝ նման տեսքով գալով սրահ՝ սիրահարված տղամարդը կապացուցի իր սերը սրտի տիրուհու նկատմամբ և հնարավորություն կստանա ծաղկային կոմպոզիցիա ընտրել իր սիրելիի համար։

Մնում է միայն գուշակել, թե Հայաստանում քանի տղամարդ է պատրաստ նման հերոսության՝ հանուն սիրելի կնոջ։ Կանայք իրենց ընտրյալներից միշտ առանձնահատուկ արարքներ են ակնկալում և, իհարկե, ծաղիկներ, նվերներ և ուշադրության այլ նշաններ։ Չէ՞ որ կանացի երջանկությունն ուժեղ տղամարդն է, որին կարող են ապավինել:

Ցավոք, վիճակագրության չոր թվերն ապացուցում են՝ միշտ չէ, որ այդպես է։ 2008 թ.-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում ամուսնալուծվում է յուրաքանչյուր վեցերորդ զույգը։

Նման վիճակագրությունը որոշակիորեն շփոթեցնում է, եթե հաշվի առնենք այն, որ դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը գլխավոր արժեքն է եղել, իսկ երեխաները՝ ամենամեծ հարստությունը։

Կանանց իրավունքների հայկական կենտրոնի համաձայն՝ հայուհիների 66 տոկոսը ընտանիքում ենթարկվել է հոգեբանական, ֆիզիկական կամ սեքսուալ բռնության, ընդ որում 39 տոկոսը ենթարկվել են ֆիզիկական բռնության, ընդ որում՝ ֆիզիկական բռնության դեպքերի 12 տոկոսը չափազանց ծանր է եղել։

Կանանց մասին անհրաժեշտ է հոգ տանել ոչ միայն տարին մեկ անգամ, այլ կլոր տարի։ Առավել ևս, որ հայ կանայք բոլոր ժամանակներում եղել են և ընտանեկան օջախի պահապանները, և իրենց ամուսինների հավատարիմ ընկերը։ Ի վերջո, արդարացի է դասականը, ով պնդում է, որ յուրաքանչյուր հասարակության զարգացվածության և քաղաքակրթվածության ցուցանիշը դրա անդամների վերաբերմունքն է կանանց նկատմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: