478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախագահը կողմ է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա նորմալացմանը
17:57
06 Ապրիլի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Անկարայում հայտարարեց, որ կողմ է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա նորմալացմանը, սակայն միաժամանակ ավելացրեց, որ չի փոխել իր անձնական հայացքները 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման ասել էր, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, երբ սպանվեց մոտ 1,5 միլիոն հայ,  պատմական փաստ է համարում։

«Իմ հայացքներն այս հարցով գրանցված են և չեն փոփոխվել»,- ասաց ԱՄՆ նախագահը թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ նա կողմ հանդես եկավ Թուրքիայի և Հայաստանի միջև տարվող բանակցություններին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների նորմալացմանը և անցկացվել են Շվեյցարիայում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում:

«Ես հետևում եմ ընթացող բանակցություններին, որոնք մոտ ժամանակներս կարող են պտուղներ տալ»,- ավելացրեց Օբաման։

Ըստ նրա՝ «կարևոր է, որպեսզի թուրքերն ու հայերը կառուցողականորեն առաջ ընթանան դեպի միևնույն կետը»։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը:

Երևանում հայտարարում են, որ պատրաստ են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: