486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին օրինագիծը
16:53
06 Ապրիլի 2009

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեցին «Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին օրինագիծը, որը նախատեսում է ազգային մշակույթի և ավանդույթների պահպանության խստացում։

Ինչպես հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մինչև տվյալ օրինագծի մշակումը հայկական օրենսդրությամբ կարգավորվում էր միայն հայ ժողովրդի նյութական մշակութային ժառանգության պահպանությունը։

«Դա չի նշանակում, թե ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ամբողջովին արհարարհվում էր։ Հակառակը, 2005 թվականին Հայաստանը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիան, իսկ 2006 թվականին՝ հաստատել համապատասխան կոնվենցիան»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքերով՝ օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանության հիմնական հասկացությունները, դրա կրողներին, պահպանության միջոցները։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց նախարարը, օրինագիծը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներ սահմանեց ժողովրդական բանահյուսությունը (լեզուն, բարբառները, ժողովրդական երգերը), կատարողական արվեստը (բանաստեղծությունները, էպոսները), ժողովրդական ժառանգությունը (ժողովրդական տոներն ու ծեսերը, երեխաների դաստիարակությունը), ազգային խոհանոցը, ինչպես նաև խաղերը։

Պողոսյանն ավելացրեց, որ օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանգության պետական աջակցության հիմնական ուղղությունները, սահմանազատում է պետական իշխանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը ժառանագության պահպանման հարցում, ֆիզիկական և իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա անձանց մասնակցությունը։

«Օրինագիծը հնարավորություն է ընձեռում արտերկրում գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման համար։ Մասնավորապես, Արևմտյան Հայաստանում դեռևս պահպանվում են հայ ժողովրդի մշակույթի և կենցաղի կրողներ, որը մենք պարտավոր ենք պահպանել»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ արտերկրի հայկական ժառանգության պահպանումը կտարվի երկկողմանի պայմանագրերի հիման վրա, մասնավորապես, ներկայումս Բուլղարիան նմանատիպ պայմանագրի հիման վրա համապատասխան  ուսումնասիրություններ է իրականացնում իր տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։