483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան ղեկավարությունը դեռևս հստակ դիրքորոշում չունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում. փորձագետ
16:03
06 Ապրիլի 2009

Ամերիկյան ղեկավարությունը դեռևս հստակ դիրքորոշում չունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Քանի դեռ Բարաք Օբաման գտնվում է Անկարայում, կարելի է ասել, որ ամերիկյան ղեկավարությունը դեռևս հստակ դրքորոշում չունի Ցեղասպանությունը ճանաչելու հարցում»,- նշեց Դեմոյանը։

«Սակայն Օբաման մի քանի անգամ բանավոր և գրավոր կերպով արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Այնուամենայնիվ, տվյալ պահին դժվար է ասել, թե ապրիլի 24-ի իր ուղերձում նա կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ»,- ավելացրեց նա։

Փորձագետն առանձնակի կարևորեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նրանք կոչ էին անում նրան ապրիլի 24-ի իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորած» արտահայտության փոխարեն արտասանել «ցեղասպանություն» բառը:

«1915-1920 թթ.-ի իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն ակադեմիական մակարդակի նման հեղինակավոր կազմակերպության կողմից շատ կարևոր է մեզ համար»,- նշեց նա։

Ընդ որում Դեմոյանն ընդգծեց, որ Հայաստանում ներկայումս որակավորված ցեղասպանագետ գրեթե չկա։

«Շատ կարևոր է գիտության մեջ ունենալ նման ուղվածություն, որպեսզի ցեղասպանության խնդիրը ճիշտ ներկայացվի»,- ասաց փորձագետը։  

Միևնույն ժամանակ նա նշեց, որ հայ ցեղասպանագետների խումբ ներկայումս արդեն ստեղծված է։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով նրան ապրիլի 24-ի իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն»:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ դուք ցույց կտաք, որ այն առաջնորդն եք, ում նկատի ունեիք 2008թ. հունվարի 19-ին, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին, վճռականորեն հակազդում բոլոր ցեղասպանություններին»,- ասված է նամակում:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: