484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի երկաթուղային հաղորդակցության եվրոպական ցանց. փորձագետ
15:46
06 Ապրիլի 2009

Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի երկաթուղային հաղորդակցության եվրոպական ցանց, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը ենթադրում է Գյումրի և Մարգարա քաղաքների մոտ սահմանամերձ պատնեշների հանում և երկաթուղային հաղորդակցության վերականգնում, ինչը կնշանակի Կարս-Գյումրի ուղով ուղիղ բեռնափոխադրումներ։ Սա ճանապարհ կբացի դեպի երկաթուղային հաղորդակցության եվրոպական ցանց»,- ասաց Դեմոյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները հասունացել են սահմանները բացելու կամ գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու աստիճանի, բայց կանխատեսումներ այն մասին, թե երբ դա տեղի կունենա, Դեմոյանը չարեց։ 

Նա ընդգծեց, որ այս հարցում չափազանց կարևոր է ադրբեջանական գործոնը։ 

«Այդ երկաթուղային հաղորդակցության բացումը նշանակում է խորտակել Ադրբեջանի կողմից փայփայված մեկ այլ նախագիծ, այն է՝ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագիծը»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ մոտ ժամանակներս Բաքվում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ սկսվեն։

Դեմոյանի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքը սահմանի բացմանը դրական է, ինչը մեծ առաջնընթաց է վերջին տարիներին։

«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ, նրանք կարծում են, որ սահմանը միանշանակ պետք է բացել։ Եվ սա նվազեցնում է թուրքական իշխող վերնախավի՝ այս հարցում մանևրելու հնարավորությունները»,- ասաց նա։

Դեմոյանն ավելացրեց նաև, որ մյուս կողմից սահմանի բացման դեպքում Թուրքիան կկանգնի մեկ այլ խնդրի առաջ՝ ապացուցել իր ժողովրդին ու միջազգային հանրությանը, որ դա ԱՄՆ կամ ԵՄ ճնշման տակ չէ, որ տեղի ունեցավ։   

Բացի այդ, ըստ փորձագետի, կարևորագույն գործոն է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։

«Ճգնաժամի պայմաններում Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջանները չափազանց խոցելի են դարձել։ Իսկ սահմանամերձ առևտրի հնարավորությունը սահմանները բացելու հետո էապես կբարելավի այդ շրջանների բնակչության բարեկեցությունը»,- նշեց Դեմոյանը։  

Նրա խոսքերով՝ «Թուրքիային մնում է միայն քաղաքական կամք դրսևորել և իր ժողովրդի բարեկեցությունը Ադրբեջանի շահերից ավելի բարձր դասել։   

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: