484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Զարգացման եվրասիական բանկի երրորդ մասնակից-պետությունն է դարձել
14:41
06 Ապրիլի 2009

Հայաստանի Հանրապետությունը վճարել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) կանոնադրական կապիտալում ունեցած իր մասնաբաժինը՝ բանկի հաշվին փոխանցելով 100 հազար դոլարի իր ներդրումը։ Այսպիսով, Հայաստանն ավարտեց ԶԵԱԲ-ի կազմում ընդգրկվելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և դարձավ բանկի երրորդ լիիրավ մասնակիցը, ասվում է ԶԵԱԲ-ի տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սահմանադիր փաստաթղթերի համաձայն՝ ԶԵԱԲ-ը բաց է պետությունների և միջազգային կազմակերպությունների համար, որոնք դառնում են նրա մասնակիցները՝ բանկի խորհրդի որոշումների հիման վրա, այն բանից հետո, երբ նրանք միանում են ԶԵԱԲ-ի հիմնադրման մասին համաձայնագրին և վճարում են բանկի բաժնետոմսերի ձեռքբերման համար», - նշվում է երկուշաբթի հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ 2008 թ.-ի դեկտեմբերին ԶԵԱԲ-ի խորհուրդը, քննարկելով Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի դիմումները, հավանության է արժանացրել բանկի մասնակիցների կազմի մեջ՝ այդ երկրների մուտքը։

Այս տարվա փետրվարի սկզբին ՀՀ խորհրդարանը վավերացրել է Զարգացման եվրասիական բանկի հիմնադրման մասին համաձայնագիրը։ ՀՀ նախագահի ստորագրումից հետո համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը օրենքի ուժ ստացավ։

«Բանկում մասնակցությունը թույլ կտա Հայաստանին խթանել ողջ տարածքում ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը, - մամուլի ծառայությունը մեջբերում է ԶԵԱԲ-ի վարչության փոխնախագահ Սերգեյ Ռյաբովի խոսքերը, - ինչպես նաև թույլ կտա մասնակցել ԶԵԱԲ-ի խոշորագույն ներդրումային ծրագրերին, որոնք ինտեգրացիոն ազդեցություն ունեն և կապված են, մասնավորապես, էներգետիկայի, հանքարդյունաբերական և արդյունաբերական հատվածների հետ»։

Հայաստանի և ԶԵԱԲ-ի փոխգործակցության հաջորդ կարևոր փուլը կդառնա երկրի տարածքում ԶԵԱԲ-ի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքումը։ Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 միլիարդ դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։