486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշել են Անդրեյ Տարկովսկու 77-ամյակը
11:05
06 Ապրիլի 2009

Հայաստանում նշել են հայտնի ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 77-ամյակը։

Տարկովսկուն նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մոսկվայի տանը անցկացվել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Շաբաթ օրը ցուցադրվել է «Հայելի» ֆիլմը, կիրակի՝ «Ստալկերը», իսկ երկուշաբթի կցուցադրվի «Անդրեյ Ռուբլյովը»։

Տարկովսկու հռչակավոր «Սոլյարիս» ֆիլմում դոկտոր Գիբորյանի դերում նկարահանված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը պատմել է հայտնի ռեժիսորի և իրենց ընկերության մասին։

«Տարկովսկին ուզում էր, որ «Սոլյարիսի» դոկտոր Գիբորյանն անպայման հայ լինի։ Երբ նրան ակնարկեցին, որ Ստանիսլավ Լեմը դա ի նկատի չուներ, ապա Տարկովսկին ինձ ասաց, որ իր համար Գիբորյանը պարտադիր հայ պետք է լինի», - նշեց Սարգսյանը։

Դերասանի խոսքերով, Տարկովսկուն շատ էր դուր գալիս Հայաստանը, հայկական մշակույթը։ «Տարկովսկու վրա տպավորություն էր թողել հատկապես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, Տարկովսկին կոնյակ էր շատ սիրում։ «Նա միշտ ինձ ասում էր, որ կոնյակը արիստոկրատ ըմպելիք է, այն պետք է կում-կում խմել, այլ ոչ թե օղու նման», - իր հիշողությունները հանդիսատեսի հետ կիսեց Սարգսյանը։

Խոսելով Տարկովսկու կյանքի վերջին տարիների մասին՝ Սարգսյանը նշեց, որ նա իսկական ռուս էր և չէր կարող հարմարվել կյանքին օտարության մեջ։

1982 թ.-ից Տարկովսկին աշխատում էր արտերկրում։ 1984 թ.-ին Իտալիայում նկարահանված «Հայրենաբաղձություն» ֆիլմից հետո նա որոշեց չվերադառնալ ԽՍՀՄ։ Դրանից հետո Տարկովսկին նկարահանեց միայն մեկ ֆիլմ՝ «Զոհաբերությունը»։

«Անդրեյ Տարկովսկին իսկական ռուս էր, ռուս մտավորական։ Նա ռուս էր սկզբից մինչև վերջ և չէր կարող ապրել ոչ Ֆրանսիայում, ոչ Իտալիայում», - նշեց Սարգսյանը։

Դերասանը ընդգծեց հայերի համար ռուսական մշակույթի կարևորությունը։ «Մեզ՝ հայերիս համար շատ կարևոր է չկորցնել կապը Ռուսաստանի հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային։ Մենք չպետք է կորցնենք ռուսաց լեզուն», - ընդգծեց նա։

Անդրեյ Տարկովսկին (1932-1986) կինեմատոգրաֆի դասականներից է։ Նա ծնվել է Իվանովսկու շրջանի Զավրաժյե գյուղում։ 1960 թ.-ին ավարտել է Ս. Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆի համառուսական պետական համալսարանը։ ՌԽԴՍՀ-ի ժողովրդական արտիստ է (1980)։ Մահացել է քաղցկեղից 1986 թ.-ի դեկտեմբերի 26-ին։ Աճյունն ամփոփված է Փարիզում։ 1990 թ.-ին հետմահու արժանացել է Լենինի անվան մրցանակի՝ «Կինոարվեստում ունեցած հսկա ներդրման համար»։

Աշխարհահռչակ ֆիլմերի՝ մասնավորապես «Սոլյարիս», «Ստալկեր», «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմերի ռեժիսորն է։ Հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։