484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հովիկ Աբրահամյանը կարևորում է Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորհրդարանական չափումը
10:43
06 Ապրիլի 2009

Ապրիլի 2-ին և 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային խորհրդակցություններ էր հրավիրել, որոնց ընթացքում քննարկվեցին ապրիլի 7-ից 8-ը Երևանում կայանալիք Հայաստան-Եվրոպական Միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

Այդ քննարկումներին մասնակցեցին հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ Ավետ Ադոնցը, հանձնաժողովի այլ անդամներ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի և ՀՀ ԱԳՆ պատասխանատուները:

Բացելով նիստը` Ազգային ժողովի նախագահը կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդարանական չափումը, որի նպատակն է խթանել մեր երկրի մերձեցումը եվրոպական արժեքներին: Հանձնաժողովի նիստի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով` Հովիկ Աբրահամյանը ներկաներին ուղղեց հստակ հանձնարարականներ:

Նիստի ընթացքում Ադոնցը խորհրդարանի նախագահին ներկայացրեց նիստի օրակարգը և քննարկման թեմաները:

ԱԺ նախագահը, հանձնաժողովի անդամներն ու փորձագետները մանրակրկիտ անդրադարձ կատարեցին նիստի ընթացքում քննարկվելիք բոլոր հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով արցախյան հիմնախնդրին:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 6-ին Երևան կժամանի Եվրոպական խորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությունը` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորությամբ:

 

Ապրիլի 6-ին  պատվիրակությունը կհանդիպի ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերի և ԵՄ դեսպանների, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ, կայցելի «Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Ապրիլի 7-ին  պատվիրակությունը հանդիպում կունենա հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ:-0-

Նույն օրը  տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ապրիլի 8-ին կշարունակվի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը:  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա հանձնաժողովի համանախագահներ Ավետ Ադոնցի եւ Մարի Անն Իզլեր Բեգենի հետ:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները  կամփոփվեն մամուլի ասուլիսով:

Պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 9-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները  Մեծ եղեռնի զոհերի  հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին, կայցելեն հայոց ցեղասպանության թանգարան:

 Նույն օրը Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը կմեկնի  Երևանից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: