486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից միգրատների թիվը 2009 թ.-ին երկու անգամ կկրճատվի՝ կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ
19:51
03 Ապրիլի 2009

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված՝ 2009 թ.-ին Հայաստանից միգրատնենրի թիվը կրկնակի կկրճատվի, կարծում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Նրա խոսքերով՝ շուրջ 30-40 հազար պոտենցիալ միգրանտներ 2009 թ.-ին չեն լքի Հայաստանը։

«Ամեն տարի Հայաստանից սեզոնային աշխատանքի է մեկնում մինչև 60 հազար մարդ, որոնց 94 տոկոսն ուղևորվում է Ռուսաստան»,- ուրբաթ մամուլի աուլիսի ժամանակ ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ Հայաստանից միգրանտների զբաղվածության հիմնական ոլորտը շինարարությունն է, որը տուժել է ճգնաժամի արդյունքում, ինչը աշխատատեղերի կրճատման պատճառ է դարձել։

Մեկ այլ պատճառ է Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը, համաձայն որի՝ կրճատումների արդյունքում առաջին հարվածը հասել է հենց միգրանտներին՝ քիչ հնարավորություններ թողնելով ՀՀ քաղաքացիներին։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ միգրանտներին, ապա, Միգրացիոն գործակալության պետի խոսքերով, 1992 թ.-ին սկսված միգրացիոն արտահոսքի արդյունքում Հայաստանից հեռացավ շուրջ 1 մլն. մարդ, որի շուրջ 70 տոկոսը որպես ժամանման երկիր ընտրեց Ռուսաստանը։

Եգանյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում հիմնավորվել է շուրջ 700 հազար մարդ, որոնցից շատերը ժամանակի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։  

«Ընդ որում նրանց շուրջ 1/3-ը (մինչև 250 հազար մարդ) սեփական բնակարան է ձեռք բերել, շուրջ 450 հազար անձ կամ 150 հազար ընտանիք վարձով է ապրում»,- ասաց Եգանյանը։  

Նա կարծում է, որ աշխատատեղերի կրճատումը այս մարդկանց լուրջ ռիսկերի առջև է կանգնեցնում՝ կրճատման դեպքում արտասահմանում աշխատանք փնտրելու և  շարունակելու առումով։ Եգանյանի խոսքերով՝ եթե անձանց 60 տոկոսը կարող է նոր աշխատանք գտնել, ապա 40 տոկոսը ընտրության առաջ կկանգնի՝ շարունակել մնալ Ռուսաստանում առանց աշխատանքի՝ ստիպված լինելով վճարել բնակարանի վարձը կամ վերադառնալ Հայաստան, որտեղ նույնպես գործ չկա, բայց սեփական բնակարան կա։  

«Չի բացառվում, որ ընտրությունը վերադարձի օգտին կարվի»,- ընդգծեց Եգանյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, վերադարձողների մեծամասնությունը գյուղաբնակներ են, որոնք կարող են իրացնել գոնե այն արտադրանքը, որ իրենք են արտադրում՝ զբաղվելով, օրինակ, անասնապահությամբ։

Հայաստանում 2008 թ.-ին միգրացիայի բացասական սալդո է գրանցվել. 2009 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ երկիր վերադարձել է ավելի քան 10,3 հազար մարդ, այն դեպքում, երբ հանրապետությունից մեկնել է ավելի քան 15,8 հազար մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: