484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության շինարարությամբ. վարչապետ
18:54
03 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության շինարարությամբ, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իրանի իսլամական հանրապետության ճանապարհների ու հաղորդակցության նախարար Համիդ ԲիհԲահանիի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանն ասաց, որ Իրանի հետ ուղիղ կապով երկաթգծի բացակայությունը թույլ չի տալիս լիովին օգտագործել երկու կողմերի ունեցած ողջ ներուժը:

Վարչապետի կարծիքով՝ Հայաստան-Իրան երկաթգծի գործարկմամբ Հայաստանի ապրանքաշրջանառության ոլորտում իրավիճակն էապես կփոխվի, բազմաթիվ ձեռնարկություններ կսկսեն աշխատել, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ բնագավառներում կան նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը:

Տրանսպորտի ոլորտում նախատեսվող երկկողմ ծրագրերի թվում Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը:

Նա նշել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ըստ Համիդ Բեհբահանիի, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն և շինարարության իրականացում:

Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարևոր այդ նախագիծը:

«Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, և մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթևեկությունը մեր երկու երկրների միջև հնարավորինս դյուրացվի», - ասել է նախարարը:

Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: