478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը. ՀՀ տրանսպորտի նախարարություն
17:58
03 Ապրիլի 2009

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրին, ուրբաթ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

ՀՀ տրասնպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին Հայաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության շինարարության վերաբերյալ փոխհամաձայնության մասին նախնական հուշագիր են ուրբաթ ստորագրել Երևանում։

«Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել նախագծի իրականացման տարբեր փուլերին, այդ թվում՝ նախագծմանն ու անմիջական շինարարությանը»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ չի բացառվում նաև Ռուսաստանի մասնակցությունը նախագծի ֆինանսավորման հարցերում։

Իրանի կողմի հավաստմամբ՝ շինարարության ողջ գործընթացը կտևի 5,5 տարի, իսկ նախագծի ընդհանուր ծախսերը 1-1,2 մլրդ ԱՄՆ դոլար կկազմեն։ 

Աշխատանքները տարվելու են հետազոտությունների անցկացում և ՏՏՀ կազմում, երթուղու որոշում, քարտեզի պատրաստում և անմիջականորեն շինարարություն նախատեսող երեք փուլով։

Սարգսյանը նշեց նաև, որ տարբեր կողմերի համատեղ մասնակցությունը կնպաստի նախագծի օպերատիվ իրականացմանը։

«Մենք ակնկալում ենք Զարգացման ասիական բանկի համապատասխան խմբի այցը, որի ներկայացուցիչների հետ ՏՏՀ ֆինանսավորման հարցերի քննարկումներ կանցկացվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը համագործակցություն է ակնկալում նաև ՀԲ-ի և իրանական կողմի հետ։

Երկաթուղու երկարությունը 470 կմ կլինի, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացած 410 կմ-ը՝ Հայաստանի տարածքով։

Տվյալ երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: