484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ամրապնդելու Հայաստանի և Իրանի հարաբերությունները. վարչապետ
17:50
03 Ապրիլի 2009

Ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու և ամրապնդելու Հայաստանի և Իրանի  հարաբերությունները, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, բարեկամություն, որը մեկ ագամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում:

Սարգսյանի խոսքերով՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու և  ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որը կուժեղացնի թե Հայաստանի և թե Իրանի դիմադրողականությունը ճգնաժամի բացասական ազդեցությունների հանդեպ:

Այդ համատեքստում կարևորելով ՀՀ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, կնպաստի, որպեսզի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ավելի մեծ թափով իրականացվեն:

Նախարար Համիդ Բեհբահանին ևս ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր բարեկամ երկիր է, որի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության այլ բնագավառներում իր երկրի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: