478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագծին արդեն կողմ են հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի 88 անդամներ
17:37
03 Ապրիլի 2009

Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված №252 բանաձի նախագծին արդեն կողմ են  ԱՄՆ Կոնգրեսի 88 անդամներ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում և ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի  տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

Նրա խոսքերով՝ Ամերիկայի հայկական համագումարը կողմ է այդ նախաձեռնությանը և աշխատանքներ է տանում ԱՄՆ համայնքներում, որպեսզի մարդիկ ազդեն կոնգրեսականների վրա՝ բանաձևին սատարելու համար։

Վարդանյանը նշեց, որ բանաձևի ներկայացումը Կոնգրես դրական քայլ է՝ հավելելով, միաժամանակ, որ  փաստաթուղթն ընդունելու համար այն պետք է անցնի մի քանի ատյաններով ևս։

Օրենսդրական նախաձեռնությունը առաջադրվել է Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի կողմից, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայաստան-ԱՄՆ պատգամավորական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մարկ Քըրքի կողմից։

Փաստաթղթին նախորդել է 106 բանաձևը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 110-րդ գումարման արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից։

Վարդանյանը հայտնեց նաև, որ Ասամբլեան գործարկել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված armeniangenocideaffirmation.com նոր կայքը։

«Կայքը նախատեսված է ոչ միայն ԱՄՆ հայկական սփյուռքի, այլև օտարերկրացիների համար, ովքեր կարող են ծանոթանալ Ցեղասպանության պատմությանը և 252 բանաձևին և իրենց հերթին ազդել Կնոգրեսի իրենց ներկայացուցչի վրա»,- ավելացրեց ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: