478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆիլիպ Ջեսափի անվան հեղինակավոր մրցույթի հայ մասնակիցները Կրթության նախարարության պատվոգրեր ստացան
16:40
03 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային իրավունքի ոլորտի Ֆիլիպ Ջեսափի անվան հեղինակավոր մրցույթի հինգ հայ մասնակիցները ուրբաթ Կրթության նախարարության պատվոգրեր ստացան։ 

Պատվոգրերը հանձնեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։ Միջազգային իրավունքի ոլորտի Ֆիլիպ Ջեսափի անվան հեղինակավոր խաղարկային մրցույթը կայացավ Վաշինգտոնում։ Հայաստանը ներկայացնում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը։

Մրցույթին մասնակցել են աշխարհի 80 երկրների ներկայացուցիչներ։ ԵՊՀ թիմը ստացել է «Լավագույն գրավոր աշխատանք» հինգերորդ մրցանակը՝ 130 թիմերի թվում։
 
Թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյան, Արմենուհի Գարգալոյան, Տարոն Սիմոնյան, նրանց մարզիչ և թիմի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Եղիշե Կիրակոսյան,  թիմի խորհրդական, ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյան։

«Մենք ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները գերազանցել են Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերին»,- հայտարարեց Ավետիսյանը։

Մրցույթն իրենից ներկայացնում էր երկու պետությունների իրավական վեճի կարգավորման գործընթաց և բաղկացած էր երկու հավասարազոր փուլից` գրավոր և բանավոր:

2009 թվականի իրավական վեճերը վերաբերում էին միջազգային դատարանի իրավազորությանը, մարդասիրական նկատառումներով զինված ուժի գործադրմանը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և արդար դատաքննության իրավունքին:

«Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ողջ Հայաստանի համար, քանի որ մեր երկրի ներկայացուցիչներն այդ հեղիանակավոր մրցույթում շատ արժանավոր հանդես եկան», - հայտարարեց իրավաբանական ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ղեկավար Վիգեն Քոչարյանը։ 

Նա նշեց նաև, որ մրցույթին մասնակցելու համար կարող էր գրանցվել յուրաքանչյուր ցանկացող, և մասնակիցների ընտրությունը կայացավ մրցութային կարգով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: