477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-MTS ընկերությունը Մայրության տոնի առթիվ մեկական միլիոն դրամ է նվիրել Հայաստանի ամենաբազմազավակ մայրերին
16:21
03 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. VivaCell-MTS ընկերությունը, որը «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, ուրբաթ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ մեկական միլիոն դրամ է նվիրել Հայաստանի ամենաբազմազավակ մայրերին:

«Մենք որոշեցինք օգնել բազմազավակ մայրերին խորհրդանշական ինչ-որ ձևով։ Իհարկե, այն գումարը, որ մենք հատկացրել ենք այդ կանանց, չի կարող լուծել նրանց բոլոր խնդիրները, բայց կարող է օգտակար լինել նրանց ամենօրյա աշխատանքում՝ երեխաների և նրանց դաստիարակության մասին հոգ տանելիս։ Մենք երջանիկ ենք, որ կարողացել ենք ժպիտ բերել նրանց աչքերին»,- ասաց VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

Նրա խոսքերով՝ նման ակցիայի գաղափարը ծագել է դեռևս անցյալ տարի, երբ Հայաստանի մարզերից մեկն իրենց այցելության ժամանակ բազմազավակ մի ընտանիքում երեխա ծնվեց։   

VivaCell-MTS-ից նվեր ստացած ամենաբազմազավակ մայրը 54-ամյա Անթառամ Ղազարյանն է, որը 17 երեխա ունի՝ 8 տղա և 9 աղջիկ։

«Ես ամենաբազմազավակն եմ, ուրեմն ամենահարուստն եմ»,- ասաց կինը։ Նրա խոսքերով՝ երեխաներին դաստիարակելը շատ դժվար է եղել։ «Նույնիսկ ասելն է դժվար, թե որքան դժվար է այսքան երեխա դաստիարակելն ու ոտքի կանգնեցնելը»,- ավելացրեց նա։   

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ VivaCell-MTS-ը մտադիր է շարունակել սոցիալական ծրագրերը, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք շուտով իրականություն կդառնան։ Վերջին տվյալներով՝ ընկերության բաժանորդների թիվն արդեն 2,065 մլն է՝ փետրվարի վերջի 2,05 մլն.-ի համեմատ։  

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Փետրվարի վերջի տվյալներով՝ VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,05 մլն։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: