486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ավարտել է Արտենի-Արագած հատվածում գծի նորոգման աշխատանքները
13:26
03 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ավարտել է Արտենի-Արագած վազուրթի հատվածում գծի 450 մետրի նորոգման աշխատանքները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Արտենի-Արագած հատվածը չի նորոգվել ավելի քան 20 տարի, նրա տեխնիկական վիճակը գնահատվում է չափազանց անբավարար»,- նշել է «ՀԿԵ» ՓԲԸ Գծի ծառայության պետ  Ա. Ունուսյանը: Նրա խոսքերով` այդ աշխատանքների հետ զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում է Մասիս կայարանի գծի 6-րդ հատվածի նորոգումը:

«Երկուշաբթի պլանավորում ենք Սպիտակ-Արչուտ վազուրթում սկսել ամբարձման վերանորոգումը, որի երկարությունը կազմում է մոտ 1 կմ: Ընդհանուր առմամբ 2009թ. ամբարձման վերանորոգման ծրագիրը  կազմում է 60 կմ: Հաջորդ շաբաթ կանցնենք վերականգնողական աշխատանքների Սպանդարյան–Պռոշյան վազուրթում»,- ավելացրեց նա:

Նորոգման և շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաև գծի արհեստական կառույցների, կապի և էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման և անցկացման նպատակով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունն ընդունել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ:

Վերջինն իրենից ներկայացնում է որոշակի երկաթուղային տեղամասում երթևեկության ժամանակավոր դադարեցում` վերանորոգման և վերականգնողական աշխատանքների անցկացման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 45,0 կմ հիմնանորոգում: Աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչև 01.12.2009թ.:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։