480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական հարևանության ու գործընկերության գործիքի ծրագրերն ուղղված են Հայաստանի պետական մարմիններում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելուն
19:48
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական հարևանության ու գործընկերության գործիքի ծրագրերն ուղղված են Հայաստանի պետական մարմիններում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելուն, հինգշաբթի ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը «ԵՀԳԳ ծրագրերն ու դրանց կառավարումը Հայաստանում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքերով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն «Հայաստանի պետական մարմինների համակարգը եվրոպական չափանիշներին մոտեցնելուն»։

Դանիելյանը հատկապես կարևորեց Twinning ծրագիրը, քանի որ, նրա խոսքերով, «այս ծրագրում հաջողության հասնելը նշանակում է հաջողություն մնացած ծրագրերում»։  

«Twinning-ը պետական մարմիններում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքն է։ Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում մեզ առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ գործիքին, քանի որ Twinning-ն իր մեջ ներառում է մնացած երեք ծրագրերի բաղադրիչները»,- ասաց Դանիելյանը։   

Ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանի խոսքերով՝ ԵՀԳԳ շրջանակներում Հայաստանում իրականացվում են Twinning, Taiex, Sigma и Cross Border cooperation ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ուղվածություն և իրականացման տարբեր ժամկետներ ունի։  

«Աշխատաժողովի նպատակն է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ներկայացնել ԵՀԳԳ ծրագրերը, դրանց ընթացակարգերը և ծրագրերի իրականացման գործում Գործակալության ունեցած դերը»,- ասաց նա։  

Նա նշեց, որ Ծրագրերի կառավարման գործակալությունը հաղորդակցության ապահովման կենտրոն է Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամ-պետությունների հաղորդակցության մարմինների և շահառու երկրների պետական մարմինների միջև։

«Գործակալությունը համակարգում և կառավարում է ծրագրերը ԵՀԳԳ շրջանակներում, աջակցում է ՀՀ պետական կառավարման բոլոր մարմիններին այս բոլոր ծրագրերը իրականացնելու գործում»,- ավելացրեց Դանիելյանը։ 

Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ մտել 2007 թվականի հունվարի 1-ին։ Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։