484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Գորիսում բացել է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը
18:32
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Գորիսում բացել է ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանին նվիրված խաչքար-հուշարձանը։ Բացման արարողությունը կայացավ քաղաքի Վիեննայի պուրակի տարածքում։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերժ Սմեսովը։

«Ամփոփելով Միսաք Մանուշյանի անցած հերոսական ուղին՝ չի կարելի չնշել, որ նրա ձեռքերում է եղել շատ մարդկանց կյանքն ու ճակատագիրը, իսկ նրա անունը միշտ ջերմացրել է նրանց սրտերը»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ Ֆրանսիայի ժողովուրդը վաղուց Մանուշյանին դասել է իր ազգային հերոսների թվին։

«Մանուշյանը հայի հերոսական անուն է, որի արյամբ ամրապնդվել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը»,- ասաց Խաչատրյանը։

Իր հերթին Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Մանուշյանը ճշմարտության համար պայքարող մարտիրոս էր՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայում նրա անունով փողոց կա Ռոնի-սու-Բուա քաղաքում, իսկ հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Երիտյանի ֆիլմի հիմքում Դիմադրության հերոսի կյանքի և գործունեության փաստերն են։  

Միսաք Մանուշյանը (1906-1943թթ) ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Լիբանանում գտնվող հայկական «Ճյոնիա» որբանոցում նա ստացել է տարրական կրթություն։ 1925 թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թթ. զբաղվել է առաջադեմ ամսագրեր խմբագրելով։

Այստեղ 1933 թ.-ին Մանուշյանը մտել է Ֆրանսիայի Կոմկուսի շարքերը։ Իր ուժերն է փորձել պոեզիայում։ Գերմանական ուժերի՝ Ֆրանսիա ներխուժման առաջին օրերից Մանուշյանը ընկերների հետ ակտիվորն մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը՝ «Ազատ հրաձիգների և ֆրանսիական պարտիզանների» շարքերում։

1943 թ.-ի մարտին նրան նշանակում են «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, այնուհետև երիտասարդ պոետը դառնում է «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու դրա արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատար։

1943 թ.-ի աշնանը ֆաշիստներին հաջողվում է դուրս գալ խիզախ ընդհատակյա գործիչների հետքի վրա, և 1943 թ.-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանին և նրա ընկերներին բռնում են, իսկ երեք ամսից՝ գնդակահարում։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում, հարգում են՝ որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և խիզախ մարտիկներից մեկի։ 1946 թ.-ին Փարիզում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը շուտով թարգմանվում և հրատարակվում է նաև Երևանում։

Մանուշյանը հետմահու պարգևատրվել է «Պատվի լեգեոն» ֆրանսիական շքանշանով, նրա անունն է կրում Փարիզի փողոցներից մեկը՝ որպես երախտագիտության և հիացմունքի նշան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: