482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Լոնդոնում կներկայացնի ԱՊՀ երկրների միասնական դիրքորոշումը. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:22
02 Ապրիլի 2009

Լոնդոնում կայանալիք «մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ժամանակ Ռուսաստանը կներկայացնի ԱՊՀ անդամ-երկրների միասնական դիրքորոշումը, որը քննարկվել և մշակվել է Համագործակցության պետությունների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Մարտի 31-ին Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հերթական նիստը, որին այս անգամ մասնակցեցին նաև այդ երկրների էկոնոմիկայի նախարարները և Կենտրոնական բանկերի նախագահները, ինչը պայմանավորված է այսօր Լոնդոնում ընթացող «G-20» հանդիպումով և նրանով, որ Ռուսաստանն այդ հանդիպմանը պետք է ներկայացնի ԱՊՀ երկրների կարծիքներն ու մոտեցումները։

Ամփոփելով տվյալ հանդիպման արդյունքները՝ Դավթյանը նշեց, որ դրա մասնակիցները քննարկել և հստակեցրել են իրենց դիրքորոշումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայության համատեքստում, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական ոլորտների բարեփոխումների խնդիրները։

«Մինչ այդ մենք ստացել էինք Ռուսաստանի առաջարկներն այդ հարցով, որոնք բավական մոտեցված էին մեր դիրքորոշումներին։ Մեր հանդիպման արդյունքներով ձևավորվել է միասնական դիրքորոշում, որը կներկայացվի Ռուսաստանի կողմից»,- ասաց նա։

Բացի այդ, Դավթյանի խոսքերով, ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարներին իր նստվայրում ընդունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ընդ որում՝ հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ղեկավարի՝ Լոնդոն մեկնելուց անմիջապես առաջ։

«Կայացավ բավականին հետաքրքիր և բովանդակալից հանդիպում, ներկայացվեց Ռուսաստանի դիրքորոշումը, ֆինանսների նախարարներն էլ ներկայացրեցին իրենց մոտեցումները, որոնք համահունչ էին մեկը մյուսին»,- պարզաբանեց նա։

Բերելով Համագործակցության երկրների մոտեցումների միասնականության օրինակը՝ Դավթյանը նշեց, որ հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտվել են խաղի ընդհանուր կանոնների հստակեցման անհրաժեշտությանը՝  համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգի համատեքստում, որոնք պետք է պարտադիր լինեն այդ երկրների համար։

«Որոշ առումով որպես նմանատիպ ընդհանուր կանոններ ներկայացնող կառույց ներկայումս հանդես է գալիս Արժույթի միջազգային հիմնադրամը, սակայն ԱՄՀ-ն միասնական կանոններ է կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՀ վարկային միջոցների ռեցիպիենտ երկրներն են»,- հավելեց նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։