480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի արևելքն անցնում է քրդերի գաղափարախոսական վերահսկողության տակ. փորձագետ
15:34
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի արևելքը, որ Արևմտյան Հայաստանի պատմական տարածքն է, անցնում է քրդերի գաղափարախոսական վերահսկողության տակ, չորեքշաբթի հայտարարեց հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ըստ նրա՝ այդ մասին վկայում են նախորդ կիրակի Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Արևմտյան Հայաստանի, այսինքն՝ Թուրքիայի արևելքի տարածքի ընտրողների ձայները հիմնականում անցել են «Ժողովրդական հասարակություն» քրդական կուսակցությանը, ինչն առաջացնում է քեմալական ուժերի մտահոգությունը, քանի որ նրանք տեսնում են, որ Թուրքիայի արևելքն անցնում է քրդական գաղափարախոսական վերահսկողութայն տակ»,- ասաց Շաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Սակայն, նրա խոսքերով, քրդական ուժերին խորհրդարան մտնելն ավելի բարդ կլինի, քանի որ ըստ Թուրքիայի ընտրական համակարգի՝ քաղաքական ուժերը կարող են մտնել խորհրդարան ողջ երկրում հաղթելու դեպքում։

Փորձագետը նշեց նաև, որ չնայած հաղթանակին՝ Արդարության և զարգացման իշխող կուսակցությունը կորցրել է ընտրողների ձայները, ինչը կարելի է պարտություն համարել։ Եվ հակառակը՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը և ազգայնական ուժերն ամրապնդել են իրենց դիրքերը։

Շաքարյանը կարծում է, որ ազգայնականների հաջողությանը նպաստել է այն, որ ընտրություններին մասնակցել են ընտրական տարիքի հասած 6 մլն նոր ընտրողներ։

«Ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրոպայի երիտասարդությունը միտված է սատարել ազգայնականներին»,- ասաց Շաքարյանը։

Նա նշեց, որ իշխող կուսակցության անհաջողությունը պայմանավորված է ճգնաժամի ժամանակաշրջանում վարչապետ Էրդողանի քաղաքականության նկատմամբ առկա դժգոհությամբ, ինչպես նաև նրանով, որ Էրդողանը փորձում էր խաղալ «մեկ մարդ՝ մեկ կուսակցություն» սկզբունքով՝ կամենալով հանդես գալ ազգի առաջնորդի կերպարով։
 
Ընդհանուր առմամբ փորձագետը կարծում է, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարևոր նշանակություն ունեն, քանի որ անցկացվում են երկու՝ 2007 և 2011 թվականների խորհրդարանական  ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: