486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Շվեդիայի ձեռներեցները քննարկեցին համագործակցության ուղիները
15:25
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Շվեդիայի ձեռներեցները համագործակցության ուղիները քննարկեցին Երևանում անցկացված Հայաստան-Շվեդիա գործարար սեմինարի ընթացքում։  

Գործարար սեմինարը կազմակերպվել է շվեդական պատվիրակության կողմից՝ Շվեդիայի առևտրի հարցերով պետքարտուղար Գուննար Վիսլանդերի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Հայկական կողմից սեմինարի անցկացմանն աջակցել է Զարգացման հայկական գործակալությունը։

«Գործարար սեմինարի գլխավոր նպատակը աջակցելն է Հայաստանի տնտեսություն ներդրումներ ներգրավելուն»,- սեմինարի բացումից առաջ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։  

Նա նշեց, որ Հայաստանի և Շվեդիայի միջև արդեն կա համագործակցության փորձ, օրինակ՝ «NASDAQ OMX ՀԱՅԱՍՏԱՆ» ֆոնդային բորսան, ինչպես նաև շվեդական հեռահաղորդակցական ընկերությունների ակտիվ համագործակցությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում աշխատող ընկերությունների հետ։

Շվեդական պատվիրակության կազմում են ABB,  Ericsson, SEK-Swedish Export Credit Corporation, Swedfund, EKN, ITT-Flygt, SWEKO,  NASDAQ OMX (ֆոնդային բորսա), Getinge ընկերությունների ներկայացուցիչները։

Հայկական կողմից գործարար սեմինարին և կլոր սեղանին մասնակցեցին «Էներգոցանցշին», «Մեդիթեք», «Նաիրի բժշկական կենտրոն», Armenian Cooper Program (ACP), ADC, «Դորոժնիկ» և «Կամուրջշին» ընկերությունները։

Սեմինարին ներկայացվել է Հայաստանի տնտեսական վիճակը, հայկական տնտեսության միջնաժամկետ ծրագրերը, էներգետիկայի համակարգի նախաձեռնությունները, շրջակա միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև ԱՄՀ-ի ծրագրերը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում շվեդական կապիտալով գործում է երկու ընկերություն՝ «NASDAQ OMX ՀԱՅԱՍՏԱՆ» և «Ատլաս Կոպկո Կենտրոնական Ասիա» ՍՊը-ի հայկական մասնաճյուղը։

Հայաստանի և Շվեդիայի միջև ապրանքաշրջանառությունը 2006-2008 թթ. կազմել է 75,16 մլն. ԱՄՆ դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։