487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2009 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը
14:06
02 Ապրիլի 2009

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում հաստատել է 2009 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, ծրագրով նախատեսված է միջոցառումների հինգ խմբի իրականացում, որոնց ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 200 միլիոն դրամ:

Երիցյանը նշեց, որ միջոցառումների առաջին խմբում աշխատանքներ են ընդգրկված տեղեկատվական-գովազդային ոլորտում, մասնավորապես Հայաստանի մասնակցությունը միջազգային տուրիստական ցուցահանդեսներին:

Միջոցառումների երկրորդ խմբի համաձայն, ինչպես տեղեկացրեց նախարարը, կպատրաստվեն և կհեռարձակվեն Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակներ և դրանք անընդհատ կթարմացվեն: Երիցյանը հայտնեց, որ միջոցառումների երրորդ խմբում է ներառված տարաբնույթ տոնական միջոցառումների անցկացումը, որոնց նպատակը կլինի զբոսաշրջիկների մոտ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը:

«Միջոցառումների չորրորդ խումբը նախատեսում է օտարերկրյա տուրօպերատորների և լրագրողների այցի կազմակերպումը Հայաստան: Նման այցեր կազմակերպվել են 2008 թվականին և տվել դրական արդյունքներ»,- ավելացրեց նախարարը:

Միջոցառումների հինգերորդ խմբով, ինչպես նկատեց Երիցյանը, ծրագրված է Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացում:

Ծրագրում առկա տվյալների համաձայն, 2007 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 510 հազար մարդ, իսկ 2008 թվականին՝ 558,4 հազար: Զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման շնորհիվ ծրագրվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 650 հազարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: