480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Տավուշի մարզ
19:50
01 Ապրիլի 2009

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի այցելել է Տավուշի մարզ, հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Նրա խոսքերով` շրջայցի ընթացքում նրան ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:

Սեյրան Օհանյանը եղավ հայ-ադրբեջանական սահմանի հենակետերից մեկում, որտեղ տեղակայված է պայմանագրայինների գումարտակ, որտեղ զինվորական հերթապահություն են իրականցնում պայմանագրային զինծառայողները, որոնք  նախարարին զեկուցեցին զինվորական ծառայության ու շփման գծի իրավիճակի մասին։ 

Նախարարը տեղում ծանոթացավ հրետանավորների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմաններին, որոնք վերջին տարիներին զգալիորեն բարելավվել են: Վերանորոգվել են դեպի հենակետեր տանող ճանապարհները, վտանգավոր հատվածները շրջանցող նորերն են կառուցվել, բարեկարգվել ու ավելի անվտանգ են դարձել դիտակետերն ու խրամատները։

Առաջին գծից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղևորվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղ: Պաշտպանության նախարարության և Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ գյուղում արդեն ավարտին են մոտենում ազատամարտիկներ Արտավազդ Բեջանյանի և Սահակ Ղազարյանի ընտանիքների համար նախատեսված առանձնատների կառուցման աշխատանքները:

Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղ` Բարեկամավան, որտեղ նրան դիմավորեցին ավանդական աղ ու հացով, երգ ու պարով:

Սեյրան Օհանյանն այցելեց նաև մարզում տեղակայված մեկ այլ զորամաս, որտեղ զրուցեց զինվորների հետ. իրենց պարտականությունները լավագույնս տիրապետող զինվորներին նախարարը նվիրեց անվանական ժամացույցներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: