484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Կրթության նախարարությունը և ՄԳՏԿ-ն փոխըմբռնման ու ծրագրերի համաֆինանսավորման մասին հուշագիր ստորագրեցին
19:36
01 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գիտության ու կրթության նախարարությունը և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը չորեքշաբթի փոխըմբռնման ու ՄԳՏԿ ծրագրերի համաֆինանսավորման մասին հուշագիր ստորագրեցին։  

Ինչպես հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՄԳՏԿ-ն մեծապես կարևորում է ծրագրերի համաֆինանսավորումն այն երկրների կողմից, որոնցում դրանք իրականացվում են։

«Ավելի վաղ ՄԳՏԿ բոլոր ծրագրերը ֆինանսավորվում էին բացառապես կենտրոնի միջոցներից, իսկ կնքված հուշագրի համաձայն՝ նախագծերի ֆինանսավորմանը կմասնակցի նաև հայկական կողմը»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքերով՝ առայժմ Հայաստանի մասնակցությունը նախագծերի ֆինանսավորմանը այնքան էլ մեծ չի լինի՝ 1/9, այն դեպքում, երբ մնացած միջոցները առաջվա նման ՄԳՏԿ-ն կհատկացնի։ Սակայն ժամանակի ընթացքում, ինչպես հավաստեց ԳԱԱ նախագահը, Հայաստանի մասնակցությունը մշտապես կաճի։  

Ինչպես հայտնեց ՄԳՏԿ գործադիր տնօրեն Ադրիան Վան դեր Մեերը, կնքված հուշագիրը նոր փուլ է բացում Հայաստանի և կենտրոնի միջև համագործակցության զարգացման մեջ։

«Սա շատ կարևոր քայլ է հայ գիտական հանրության հետ մեր համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս ոլորտում մեծ ներուժ կա, և մենք կշարունակենք սերտ համագործակցությունը ինստիտուտների և գիտնականների հետ՝ այդ ներուժի զարգացման համար»,- ասաց նա։

ՄԳՏԿ-ն ստեղծվել է 1992 թվականին, նրա անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրախորհուրդը, Ճապոնիան, Կանադան, Ղազախստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Հայաստանը միացել է ՄԳՏԿ-ին 1994 թվականին։ ՄԳՏԿ-ն համակարգում է մի շարք կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների ջանքերը՝ տրամադրելով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների գիտնականներին, մասնավորապես, ռազմական արդյունաբերական հատվածում ներգրավված անձանց, միջազգային համագործակցության նոր հնարավարություններ։

Հայաստանում իրականացվել է ՄԳՏԿ 155 ծրագիր՝ 36,5 ԱՄՆ դոլար արժողությամբ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։