483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Ռոսկոսմոսի աջակցությամբ բացվել է Հայաստանում առաջին Տիեզերական մոնիտորինգի կենտրոնը
19:21
01 Ապրիլի 2009

Չորեքշաբթի Երևանում Ռոսկոսմոսի աջակցությամբ բացվել է Հայաստանում առաջին Տիեզերական մոնիտորինգի կենտրոնը` Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտի բազայի վրա։

2008 թվականի մարտի 31-ին Մոսկվայում Ռոսկոսմոսի ղեկավար Անատոլի Պերմինովն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը համաձայնեցրին Հայաստանում տիեզերական դիտարկման կենտրոնի ստեղծման ծրագիրը, Երկրի հեռակառավարվող զոնդավորման տիեզերական համակարգերի օգտագործման հնարավորությունը գեոդեզիայի, հողային կադաստրի և քարտեզագրության ոլորտում խնդիրների լուծման համար, ինչպես նաև շարժական օբյեկտների դիտարկման համար տիեզերական նավիգացիոն համակարգի օգտագործման հնարավորությունը։

Երևանում բացված կենտրոն է այսօր այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին ուղեկցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը։  

«Կենտրոնը մեծ տպավորություն գործեց ինձ վրա, և դրա աշխատանքները կօգնեն բազում հարցեր լուծել»,- կենտրոնում շրջելուց հետո լրագրողներին ասաց վարչապետը։

Ինչճպես լրագրողներին հայտնեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, կենտրոնի արբանյակային ընդունման կայանը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում լուսանկարել ու տեսնել Հայաստանի ցանկացած հատված, իսկ լուսանկարները կարվեն 1 մետրի ճշտությամբ։

Վարդանյանի խոսքերով՝ Ռոսկոսմոսի հետ պայմանավորվածությամբ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ հայկական կողմից 50 րոպե ժամանակ է տրամադրված Հայաստանի տարածքը լուսանկարելու համար, իսկ լուսանկարման մեկ րոպեի արժեքը 5,5 հազար եվրո է կազմում։

Պետկոմիտեի նախագահը ավելացրեց, որ քարտեզագրման խնդիրներից զատ կայանը թույլ կտա լուծել քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ, վերահսկել տարերային ու տեխնածին աղետները, զբաղվել օգտակար հանածոների հետազոտմամբ ու ազգային անվտանգության, տուրիստական հոսքերի շահերի պաշտպանությամբ, իրականացնել լոկացիա և նավիգացիա։

«Կայանի աշխատանքը թույլ կտա հայտնաբերել անտառահատումների, հողազավթման, ինքնակամ շինությունների ապօրինի դեպքերը, միջոցներ ու ժամանակ տնտեսել քարտեզագրման աշխատանքների համար»,- հայտարարեց Վարդանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։