486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Միկայի» պատանի ֆուտբոլիստները Սոչիի մրցաշարում հաղթել են պետերբուրգյան «Կիրովեց» թիմին
18:50
01 Ապրիլի 2009

 «Միկա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմը՝ «Միկա-93»-ը, նախօրեին ռուսական Սոչի քաղաքում Վալենտին Բուբուկինի անվ. ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարում  հաղթանակ է տարել պետերբուրգյան «Կիրովեց» թիմի իր հասակակիցների նկատմամբ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Միկա» ակումբի մամուլի ծառայությունից։  

«Երեք խաղերի արդյունքում «Միկա-93»-ը հավաքել է 6 միավոր (երկու հաղթանակ և մեկ պարտություն)։ Խմբում, որում հանդես է գալիս թիմը, այսքան միավոր հավաքել են ընդամենը երեք ջոկատներ։ Ամփոփիչ աղյուսակում օգտագործվել են խփված և բաց թողնված գնդակների քանակի մասին տվյալները։ Արդյունքում «Միկա-93» թիմը հայտնվել է երրորդ տեղում՝ զրկվելով մրցանակային տեղերի համար պայքարի հնարավորությունից»։

Չնայած այս փաստին՝ «Միկա-93»-ը շարունակում է հանդես գալ Սոչիի մրցաշարում։ Չորեքշաբթի հայ ֆուտբոլիստները կխաղան Սարանսկի «Մորդովիա» թիմի հետ։  

«Միկա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմը միակն է Հայաստանից, որ մասնակցում է լեգենդար ֆուտբոլիստ Վալենտին Բուբուկինի հիշատակին նվիրված՝ ԱՊՀ-ում խոշորագույն Միջազգային մանկապատանեկան ֆուտբոլային մրցույթին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։